Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Ադրբեջանը թուրք զինվորականների կորուստը չի սգում 1in.am 1in.am

time
Ադրբեջանը թուրք զինվորականների կորուստը չի սգում

Նոյեմբերի 14-ին Թուրքիայի տարբեր քաղաքներում տեղի են ունեցել «Հերկուլես» ռազմատրանսպորտային օդանավի խորտակման հետևանքով զոհվածների հուղարկավորության պաշտոնական արարողություններ: Զոհվածներից երեքը՝ ավատ լեյտենանտ Ջյունեթ Քանդեմիրը, ավատ սերժանտներ Յումիթ Ինջին և Ջեմ Դոլափջին, հողին են հանձնվել մայրաքաղաք Անկարայում: Թուրքական մամուլը տեղեկացնում է, որ նշված զինվորականներին վերջին հրաժեշտի արարողությանը ներկա են գտնվել փոխնախագահ Յըլմազը, Ազգային մեծ ժողովի նախագահ Քուրթուլմուշը, պաշտպանության և արտաքին գործերի նախարարներ Գյուլերը և Ֆիդանը, Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Բայրաքտարօղլուն, կառավարության այլ անդամներ, խորհրդարանի պատգամավորներ, կուսակցությունների առաջնորդներ, նախագահ Էրդողանի գլխավոր խորհրդական Ասլանը:

Ինչպես ակնհայտ հետևում է թուրքական լրատվամիջոցների տեղեկատվությունից, Անկարայում թուրք երեք զինվորականի հուղարկավորության արարողությանը Ադրբեջանի իշխանությունների որևէ ներկայացուցիչ չի մասնակցել: Սգո արարողության ներկաների շարքում նշված չէ անգամ Անկարայում Ադրբեջանի դեսպանի կամ գոնե դեսպանատան ռազմական կցորդի անունը: Թուրքական «Հերկուլեսը» խորտակվել է գրեթե Ադրբեջանի օդային տարածքում, այն Գյանջայից Կայսերի էր տեղափոխում Բաքվի «հաղթանակի զորահանդեսին» մասնակցած թուրք զինվորականների: Միայն այդ հանգամանքը բավական է, որպեսզի Ադրբեջանն առնվազն պաշտպանության և արտաքին գործերի նախարարի և ԶՈՒ ԳՇ պետի մակարդակով ներկայանար Անկարայի սգո միջոցառմանը:

Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները կառուցված են «մեկ ազգ՝ երկու պետություն» սկզբունքով: Այդ մասին Բաքվի «հաղթանակի զորահանդեսին» ելույթներում ևս մեկ անգամ հայտարարել են Էրդողանը և Ալիևը: Չորս օր հետո տեղի է ունեցել օդանավի աղետը, ինչից րոպեներ անց Իլհամ Ալիևը հեռախոսազրույց է ունեցել Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ և առաջինը հրապարակայնացրել, որ թուրք զինվորականները «նահատակվել են»:

Դրան հաջորդած երկու օրերին թուրք-ադրբեջանական հարաբերություններում ի՞նչ է փոխվել, որ Բաքվի ոչ մի լրատվամիջոց թուրք զինվորականների հուղարկավորման արարողությունները չի լուսաբանել, իսկ Անկարայի սգո հանդեսին ներկա չի գտնվել նույնիսկ Ադրբեջանի դեսպանատան ռազմական կցորդը: Տրամաբանական է թվում երևույթի երկու բացատրություն, կամ Ալիևը չի սգում թուրք զինվորականների կորուստը, կամ Էրդողանը թույլ չի տվել, որ նա կիսի Թուրքիայի վիշտը:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test