Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

«Հրապարակ»․ Այսքան վիրավորանք, որ հասցրել են հայ ժողովրդին, բումերանգով վերադառնում է hraparak.am hraparak.am

time
«Հրապարակ»․ Այսքան վիրավորանք, որ հասցրել են հայ ժողովրդին, բումերանգով վերադառնում է

«Իմնեմնիմի» փոդքաստի հեղինակներ Վազգեն Սաղաթելյանն ու Նարեկ Սամսոնյանը երկու ամսով կալանավորվեցին։ Փոդքաստին օրեր առաջ հյուրընկալվել էր երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։ Այդ հարցազրույցից հետո Ալեն Սիմոնյանը գրառում էր արել՝ Վազգեն Սաղաթելյանի ու Նարեկ Սամսոնյանի հասցեին ասելով «շան լակոտներ»։ Դրանից հետո «Իմնեմնիմի» փոդքաստի հաղորդավարները Ալեն Սիմոնյանին անվանել էին «անասուն», բ-ի տղա, նրա մոր հասցեին սեռական բնույթի հայհոյանքներ էին հնչեցրել, ինչն իրավապահները գնահատել են որպես խուլիգանություն եւ սպառնալիք:

Իրավապաշտպան Նինա Կարապետյանցը, «Հրապարակի» հետ զրույցում անդրադառնալով միջադեպին եւ դրան վերագրվող հոդվածներին, նկատում է. «Եթե խոսքը խուլիգանության կամ սպառնալիքի մասին է, ապա այս նույն հանցակազմով առաջին ատյանի դատարանն ունի հրապարակած վճիռ, որում ասվում է, որ նրանց արարքի մեջ չկա հանցակազմ: Հետեւաբար իրավաբանները, մասնագետները այս ամենի գնահատականը տվել են վաղուց: Այլ խնդիր է, որ մենք չունենք առողջ արդարադատական համակարգ, եւ շատ հնարավոր է, որ կգտնեն մի այնպիսի դատավորի, որը հակառակ տեսակետ կարող է հայտնել: Նիկոլ Փաշինյանի «բարեփոխած» դատարանն արդեն իսկ տվել է գնահատականը, հետեւաբար, այս հարցում երկար խոսելու բան չկա, ամեն ինչ պարզ է»:

Նա անդրադարձավ նաեւ եթերից հնչող հայհոյանքներին, ինչպես նաեւ՝ ֆեյսբուքյան վիրավորանքներին. «Դատապարտելի՞ են արդյոք վիրավորանքը, հայհոյանքը, նվաստացումը, ատելության խոսք տարածելը, թե՞ ոչ։ Այո, խիստ դատապարտելի են, բայց դա կարող եմ ասել ես, նման իրավունք ունեն ինձ նման մարդիկ, ովքեր որեւէ մեկին անձնական վիրավորանք, հայհոյանք չեն հնչեցնում, հետեւաբար՝ դատապարտում են բոլոր կողմերին։ Բայց եթե մարդը հրաման է տալիս՝ ընդդիմադիր քաղաքացու ձեռքերից բռնեն, եւ ինքը թքում է այդ քաղաքացու դեմքին, մարդիկ, ովքեր Ազգային ժողովի ամբիոնից կարողանում են սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնել, անթույլատրելի վարքագիծ են դրսեւորում, անում են քայլեր, որոնք ոչ միայն հակասահմանադրական են, այլեւ հակաբարոյական են, այդ մարդիկ չեն կարող խոսել: Եթե իրենք հայհոյում են, ինչի՞ վրա են հույսները դրել, որ իրենց փոխադարձ չե՞ն հայհոյելու: Եթե դու ուզում ես ադեկվատ ու քաղաքակիրթ վարքագիծ տեսնել, ապա ինքդ պետք է այդ գիծը պահողը լինես. Խոսքն իշխանության մասին է: Այդ նրանք պետք է ցույց տան, թե ցանկալի եւ թույլատրելի վարքագիծը որն է: Նրանք իրենց վարքագծով հասարակությանը մեսիջ են ուղարկում, որ քֆուր տալը, անպարկեշտ խոսքեր հնչեցնելը, մարդկանց ինտիմ կյանքի վերաբերյալ տեղեկություններ տարածելը նորմալ երեւույթներ են, անգամ սեփական թիմակիցների հանդեպ են այդպես վարվում, բայց երբ իրենց է վերադառնում այդ ամենի բումերանգը, զարմանում են….»:

Ինչո՞ւ հայհոյանքը 2018-ից հետո դարձավ այսքան պոպուլյար։ «Այն ժամանակ ամեն ասածդ խոսքի համար գլխովդ պիտի պատասխան տայիր, անկախ այն բանից՝ աղջիկ ես, թե՝ տղա: Բակում խաղացող երեխաներից սկսած, մինչեւ ամենաբարձր պաշտոնյա այն ժամանակ խոսում էր մտածված, ամեն մեկի խոսքն ուներ արժեք, այսօր ոչ մեկի խոսքը չունի արժեք: Այո, հայհոյանքը սկսեց տարածվել շատ արագ: Բլոգերներն էլ իրենց հերթին դրան նպաստեցին, սակայն մի բան է, երբ բլոգերն է իր էջում` լսարանի առաջ հայհոյում, մեկ այլ բան է, երբ երկրի ղեկավարն է դա անում: Գալիս էին սեր ու համերաշխություն տարածելով, սակայն տարածեցին չարություն ու թշնամանք, եւ ամեն ինչ բումերանգի նման վերադառնում է իրենց: Այս իշխանության համար ես շատ վատ լուր ունեմ: Այսքան հայհոյանք տարածելը չի կարող իրենց համար անպատասխան մնալ: Իրավապահ գործիքներն իրենց ձեռքում են, սակայն իրենց հաշիվ չեն տալիս, որ իրենց սրած մախաթը հայտնվելու է համապատասխան տեղում: Շատ ծանր է դա լինելու: Այսքան վիրավորանք, այսքան նվաստացում, որ հասցրել են հայ ժողովրդին, անպատկերացնելի է: Ժողովրդին ու ԱԱԾ աշխատակիցներին եւս նվաստացնում են՝ ստիպելով կատարել հակասահմանադրական գործողություններ: Այս ամենը չի մնալու անպատասխան: Կա՛մ այս մարդիկ չեն հասկանում, թե ինչ են անում, կա՛մ էլ նախկին իշխանությունների պես մտածում են, թե իրենք հավերժ են, սակայն հավերժ ոչինչ չի լինում»:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test