Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

«Հրապարակ»․ Վերջին 1 շաբաթում ընդամենը 2 մասնակից էր ընթրիքին մասնակցելու հայտ ներկայացրել hraparak.am hraparak.am

time
«Հրապարակ»․ Վերջին 1 շաբաթում ընդամենը 2 մասնակից էր ընթրիքին մասնակցելու հայտ ներկայացրել

Վարչապետի կնոջ պլանավորած բարեգործական ընթրիքը, որը ոչ մի կերպ չէր կազմակերպվում, քանի որ ցանկացողները քիչ էին, վերջապես կայացավ նոյեմբերի 12-ին։ «Իմ քայլը» հայտնում է, որ ընթրիքից գոյացած հասույթը տրամադրվելու է «Միմյանցից ոգեշնչված» նախագծին, այսինքն՝ արդեն հարստացածները հարստացնելու են այդ մասին առայժմ երազողներին, այսինքն՝ էլի սկսնակ կանանց։

Իր ՖԲ էջում Աննա Հակոբյանը գրել է, որ այս ծրագրի համար հիմնադրամը հավելյալ 350-400 միլիոն դրամի կարիք ունի, քանի որ, ըստ նրա, այդ գումարով հայտատուների 70 տոկոսին, այսինքն՝ 300-350 կնոջ, կհաջողվի հաղթահարել ծրագրի փուլերը, եւ նրանց ու նրանց ընտանիքի ապագան մեծապես կփոխվի։

Վերջին 1 շաբաթում ընդամենը 2 մասնակից էր հայտ լրացրել: Ընթրիքից մեկ շաբաթ առաջ՝ նոյեմբերի 5-ին, վարչապետի կինն իր ՖԲ էջով նույնիսկ հոխորտացել էր լրագրողների վրա, որոնք «միասնական ջանքերով» արժեզրկեցին այն՝ դարձնելով «Մի միլիոն դրամ կտա՞ք՝ Աննա Հակոբյանի հետ հաց ուտելու համար» սեւ հարց։ «Լրագրողները տրորեցին բոլոր նրանց, ովքեր մասնակցեցին նախորդ ընթրիքներին, այդպիսով ապահովելով հաջորդ մասնակիցների «զգուշավորությունը»»,- գրում է Աննա Հակոբյանը՝ հիշեցնելով մեզ, որ 528 կին «սրտի թրթիռով սպասում է իր պահին», բայց ընթրիքը ոչ մի կերպ չի կայանում։

«Իմ քայլը» յուրաքանչյուր ապագա կամ բիզնեսի ճանապարհին ամրապնդվել ցանկացող բիզնեսմեն կնոջ տալիս է 1-2 մլն դրամի չափով դրամաշնորհ, որով կարող ես, ասենք, ֆրեշի կամ բաժակով պաղպաղակի ապարատ գնել կամ էլ տարածք վարձել, ֆեն ու մկրատ գնել ու մազ կտրել, այն էլ՝ ոչ թե կենտրոնում, այլ՝ ծայրամասում, կամ էլ ձեռքի աշխատանքներ պատրաստել, տանել Վերնիսաժ, կանգնել վաճառել։ Այսպիսի բիզնեսն ավելի շատ ռիսկեր է առաջացնում, քան սրտի թրթիռ ու հաստատ չի կարող «մեծապես ապագա փոխել»։ Մանավանդ, որ մինչեւ այդ 1-2 մլն-ն ստանալը դեռ պետք է «Իմ քայլում» կրթվես, մասնակցես տարբեր «միջոցառումների», գուցե՝ նաեւ լսես Աննա Հակոբյանի ու նրա ամուսնու դասախոսությունները, «Կրթվելը նորաձեւ է» շարժմանն «անդամագրվես»։ Այսինքն՝ դու էլ վճարես այդ 1-2 միլիոնի համար:

Մասնակիցների թիվը կրկնապատկվել է, բայց արդյո՞ք գումարն էլ է կրկնապատկվել, որքա՞ն գումար կարողացաք հավաքել, ովքե՞ր էին մասնակցում ընթրիքին, որքա՞ն է նվիրաբերել յուրաքանչյուր մասնակից։ Այս հարցերի պատասխանները փորձեցինք ստանալ հիմնադրամից։ Բայց «Իմ քայլը» լրագրողներիս մեջ պոտենցիալ վտանգ է տեսնում եւ նախընտրում է մեզնից թաքցնել անգամ պարզ տեղեկատվությունը: Մենք զանգահարեցինք հիմնադրամ, մեզ խոստացան կապել պատասխանատուի հետ, բայց մնացինք սպասող:

Իսկ ընթրիքից հետո տիկին Աննայի ու լրագրողների միջեւ անդունդն ավելի է խորացել: Փոխանակ պատմենք, թե ինչ երջանիկ են դառնալու կանայք՝ տիկին Աննայի օգնությամբ իրենց բիզնեսը զարգացնելու հնարավորություն ստանալով, ֆիքսվել էինք նրա հագուկապի վրա, այնպես, որ հիմնադրամը ստիպված էր պարզաբանում տարածել Աննա Հակոբյանի «բորդո գույնի» փայլփլուն շորի մասին, որը, ըստ տիկնոջ, ոչ թե աշխարհահռչակ թուրքական բրենդից է, ինչպես գրել են ԶԼՄ-ները, այլ հայ դիզայներ Մանուկ Ալեքսանյանի ստեղծած զգեստն է, ուղղակի շատ է նման թուրքական բնօրինակին։ «Հրապարակն» էլ արձանագրել էր, որ Աննա Հակոբյանի ընթրիքին մասնակել ու նրա հետ նկարվել են օրենքով գող Արսեն Մկրտչյանի՝ Արսեն Երեւանսկու կինն ու դուստրը, որոնք արդեն մի քանի տարի է՝ աշխատեցնում են «Նայեք, աղջիկներ ջան» խանութը:

Հնարավո՞ր է այսօրվա Հայաստանում 1-2 մլն դրամով հաջողակ բիզնես հիմնել: Հարցն ուղղեցինք կին բիզնեսմեն, ավտոպահեստամասերով զբաղվող Անի Մ․-ին: «Մասշտաբային բիզնես չես կարող, հաստատ: Ասենք, տնավարի ինչ-որ մի բան կարող ես արտադրես, վաճառես»: Արդեն 5 տարի է՝ այդ բիզնեսի մեջ եք, երբեւիցե դիմե՞լ եք Աննա Հակոբյանի հիմնադրամին: «Ինձ համար այսպես է՝ եթե մի բան տալիս են, անպայման տեղը հանում են, դու դառնում ես իրենց պարտական: Դրա համար ես խուսափում եմ պետական ամեն ինչից ու չեմ էլ ուզում, որ ինձ նկատեն, անկեղծ ասած»,- պատասխանեց գործարար կինը: Մի հայտնի ճշմարտություն էլ կա՝ փոքր բիզնեսը զարգանում է այնտեղ, որտեղ պետությունը չի խառնվում: Իսկ Հայաստանում փոքր ու միջին բիզնեսը՝ կին, թե տղամարդ, սկսնակ կամ փորձառու բիզնեսմեն, փակման եզրին են պետության կոշտ հարկային քաղաքականության, խոշորների հետ դաժան մրցակցության հետեւանքով: Բայց այս մասին ո՛չ Աննա Հակոբյանը, ո՛չ նրա ամուսինը, իհարկե, չեն մտածում:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test