Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

«Տաշիր Կապիտալին» տրված ՀԷՑ– ի լիցենզիան դադարեցնելու հարցի քննարկումը հետաձգվեց aravot.am aravot.am

time
«Տաշիր Կապիտալին» տրված ՀԷՑ– ի լիցենզիան դադարեցնելու հարցի քննարկումը հետաձգվեց

«Տաշիր Կապիտալ» ընկերությանը տրված ՀԷՑ– ի «լիցենզիան դադարեցնելու» հարցով Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի այսօր ավելի քան 8 ժամ տեւած նիստում այդպես էլ որոշում չկայացվեց:

Այն բանից հետո, երբ ընկերության ներկայացուցիչ Արամ Օրբելյանը դժգոհեց, որ աշխատանքային թրաֆիքինգի են ենթարկվում թե՛ իրենք, թե հանձնաժողովի անդամները ւ պահանջեց հետաձգել հարցի քննարկում այլ օրվան, հանձնաժողովի նախագահը հայտարարեց 10 րոպե ընդմիջում: Ընդմիջումից հետո հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը հայտարարեց, որ նիստը կշարունակեն երկուշաբթի առավոտյան 10:00-ից:

Հիշեցնենք, որ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստում երեկվանից է շարունակվում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության էլեկտրական էներգիայի (հզորության) բաշխման №0092 լիցենզիան դադարեցնելու մասին հարցի քննարկումը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test