Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Սրբուհի Գալյանը ցանկություն հայտնեց կրկին հանդիպել լրագրողների հետ aravot.am aravot.am

time
Սրբուհի Գալյանը ցանկություն հայտնեց կրկին հանդիպել լրագրողների հետ

Լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի հանդիպում-քննարկումը որոշակիորեն արդյունավետ ստացվեց:

Տիկին Գալյանը ներկայացրեց այն բարեփոխումները, որ նախարարությունն արդեն իրականացրել է իր ղեկավարության ժամանակաընթացքում, աշխատանքները, որոնք ներկայումս ընթացքի մեջ են եւ ծրագրերը, որոնք նպատակ ունեն իրականացնելու: Նա չխուսափեց խոսել նաեւ թերությունների, խոչընդոտող հանգամանքների եւ դրանք վերացնելու իր պատկերացրած ուղիների մասին:

Լրագրողներն էլ, ինչպես նախարարն առաջարկել էր հանդիպման սկզբում, ներկայացրին իրենց դիտարկումները, արեցին առաջարկներ, որոնց մի մասին նախարարը համաձայնեց եւ խոստացավ դարձնել քննարկման առարկա: Շոշափվեցին մասնավորապես, դատական համակարգում առկա մտահոգիչ խնդիրները, որոնք քիչ չեն եւ խիստ մտահոգիչ են:

Նախարարն առաջարկեց նմանատիպ քննարկում կազմակերպել վեց ամիս հետո եւ այն ժամանակ ամփոփել այսօրվա արդյունքները, ինչը լրագրողներն ընդունեցին սիրով:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test