Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Եթե 2026-ին անցկացվեն օրինավոր ընտրություններ՝ Նիկոլը կկորցնի իշխանությունը hraparak.am hraparak.am

time
Եթե 2026-ին անցկացվեն օրինավոր ընտրություններ՝ Նիկոլը կկորցնի իշխանությունը

ՀՀ վարչապետի պաշտոնը դեռևս զբաղեցնող անձը նախորդ օրն ԱԺ-ում հերթական զգայացունց դատողություն է երկնել: Ահա այն. «… այսօրվա Հայաստանը շատ ավելի ուժեղ, շատ ավելի ինքնավստահ պետություն է, ավելի պետություն է, քան երբևէ»: Պատկերացնում եք՝ թշնամուց խայտառակ պարտություն կրած, նրա առջև համարյա թե ծնկաչոք վիճակում խաղաղություն մուրող իշխանության օրոք Հայաստանն, ըստ դատողության հեղինակի, վերածվել է մեր երազանքների երկրի: Որովհետև մեր երազանքներում է, որ Հայաստանը ուժեղ և ինքնավստահ պետություն է: Մի խոսքով, նախկինների օրոք հաղթանակած Հայաստանն ավելի թույլ էր ու պակաս ինքնավստահ, քան Նիկոլի օրոք պարտվածը: Ու չեմ հասկանում, թե ինչու է Իլհամն անընդհատ գլուխ գովում իր հաղթանակով, եթե նախորդ դարի 90-ականների Ադրբեջանն ավելի ուժեղ ու ինքնավստահ պետություն էր:

Անցնենք առաջ: «Այսօրվա Հայաստանը մի պետություն է, որի ճակատագրի ղեկը գտնվում է հենց իր և իր ժողովրդի ձեռքին», - ասել է «մեծարգո վարչապետը»: Ու, բնականաբար, սուտ է խոսել, որովհետև այդ պետության ճակատագրի ղեկը գտնվում է, առաջին հերթին, զույգ թշնամիների ձեռքում: Իսկ ժողովրդի ձեռքում չի գտնվում ո՛չ երկրորդ և ո՛չ էլ տասներորդ հերթին: Ինչ մնում է դատողության հեղինակին, ապա նրա ձեռքում գտնվում է այնչափ, որքան թույլատրվում վերը նշված զույգի կողմից: Իսկ այդ չափի մեջ էլ այն ոչ թե ժողովրդավարական եղանակով է կառավարվում, ինչպես ինքն է ներկայացնում, այլ միանձնյա տարբերակով: Ինչի վկայությունը նրա մեկ խոսքով մարդ ձերբակալելու ու կալանավորելու պրակտիկան է: Այդ մարդը լինի աշխարհի ամենահարուստ հայ գործարարն ու բարերաըը, թե ճշմարիտ խոսք ասող լրագրողը կամ հրապարակախոսը:

Շարունակենք: «Հայաստանը իր պատմության (վերջին 500 տարվա) ընթացքում պետություն լինելու, բարեկեցիկ լինելու, երջանիկ լինելու, անկախ լինելու, անվտանգ լինելու, երբեք այսպիսի շանս չի ունեցել»։ Հաշվի առնելով, որ երբեմնի «դուխով» Նիկոլի վարչապետությամբ մեր երկիրը շարունակաբար գլորվում է անդունդ, այդ պարագայում «բարեկեցիկ, երջանիկ, անկախ ու անվտանգ լինելու» վերաբերյալ միտքը կարող է ծագել միայն նրա գլխում: Ինչով էլ ինքը փորձում է մանիպուլյացնել իրեն դեռևս հավատացող կիսագրագետ զանգվածին: Դրա համար օգտագործելով, օրինակ, բովանդակային առումով անիմաստ այսպիսի նախադասություն. «Հայաստանի Հանրապետությունը, և Հայաստանի ժողովուրդը պետք է ամուր կառչի մեր նորընծա տեսողությունից և մեր նորընծա իմացությունից»:

Իսկ այժմ ներկայացնենք Նիկոլի կողմից վարվող արտաքին քաղաքականության նկատմամբ ՀՀ իշխանության սուբյեկտ հանդիսացող ժողովրդի վերաբերմունքը: Այն սխալ է համարել հարցվածների 51․8%-ը: Բանակցությունների միջոցով Ադրբեջանի հետ խաղաղություն հաստատելն անհնար է համարել հարցվածների 69․2%-ը: Նույնիսկ ԱՄՆ նախագահ Թրամփի միջնորդությունը չի «փրկել» նիկոլական «խաղաղության» գաղափարը: Հարցվածների 65․1%-ի կարծիքով, Դոնալդ Թրամփի միջնորդությամբ խաղաղության պայմանագիրը չի բերի իրական խաղաղություն: Այս առումով մեկ այլ տվյալ՝ հարցվածների 64.0%-ն ընդունելի չի համարել Հայաստանից ռուսական 102-րդ ռազմաբազան հեռացնելը: Ի դեպ, վիճակն ավելի լավ չէ ներքին քաղաքականության առումով. այն սխալ է համարել 62․7%-ը: Ինչպես երևում է, այս պարբերությունում ներկայացված բոլոր ցուցանիշներն էլ ավելի բարձր են «ոսկե հատման» հակապատկերից:

Ինչպես տեսնում ենք, բոլոր հիմնական ցուցանիշներով երևում է ժողովրդի դժգոհությունը գործող իշխանությունից: Եվ եթե Հայաստանում հաստատված լիներ իրական ժողովրդավարություն, ապա վարչապետը հրաժարական կներկայացներ՝ իրապես և ոչ թե ձևականորեն: Ինչպես արդեն արել է երկու անգամ՝ օգտվելով մեժված Սերժի օրոք ընդունված օրենքից: Ու երկրում տեղի կունենային նորմալ ընտրություններ, ու այդ դեպքում «մեծարգո վարչապետը» կիմանար, թե իրականում ինչ արժե իր վարած քաղաքականությունը: Սակայն սոցհարցումն իսկ ցույց է տալիս, որ այսօր Նիկոլը մերժված է ճիշտ այնպես, ինչպես Սերժը 2018-ին: Ու եթե հաջորդ տարի անցկացվեն իրապես օրինական ընտրություններ, ապա գործող իշխանությունը չի կարողանալու վերարտադրվել:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test