Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Ինչո՞ւ է մանդատից հրաժարվել Մարտուն Գրիգորյանի քաղաքական ուժի ավագանու անդամը․ «Մեր քաղաքը» խմբակցության ղեկավարի պարզաբանումը aravot.am aravot.am

time
Ինչո՞ւ է մանդատից հրաժարվել Մարտուն Գրիգորյանի քաղաքական ուժի ավագանու անդամը․ «Մեր քաղաքը» խմբակցության ղեկավարի պարզաբանումը

Տեղեկացրել ենք, որ Ազգային ժողովի պատգամավոր Մարտուն Գրիգորյանի քաղաքական ուժի՝ Գյումրու ավագանու «Մեր քաղաքը» խմբակցության անդամ, ՀՀԿ-ական Նարեկ Միրզոյանը հրաժարվել է Գյումրու ավագանու իր մանդատից։

Ո՞րն է պատճառը, կա՞ն ճնշումներ նրա նկատմամբ, ո՞ւմ դրդմամբ է վայր դրել մանդատը, արդյո՞ք սա կապված է երեք օր առաջ՝ նոյեմբերի 11-ին Գյումրու ավագանու նիստին չներկայացնելու հետ, երբ նրա բացակայության պատճառով ընդամենը մեկ ձայն պակասեց, ու ընդդիմադիր ուժերը չկարողացան քվորում ապահովել, նիստ գումարել։

ՔՊ-ն այդ օրը բոյկոտել էր նիստը, և եթե երեք ամիս շարունակ չկարողանան նիստեր գումարել, ապա օրենքի ուժով ավագանին կլուծարվի։ Իսկ տվյալ դեպքում ընդդիմությունը պայքար է մղում, որպեսզի Գյումրու իշխանությունը չանցնի ՔՊ-ին, նույնիսկ Գյումրու կալանավորված ավագանու անդամները վայր են դնում մանդատները՝ փոխանցելով ցուցակի հաջորդ համարներին, որպեսզի չպարալիզացվի քաղաքի բնականոն կյանքը, ու ՔՊ-ն չգա իշխանության։ Ընդդիմադիր ավագանու անդամների շարքերը պակասել են․ Վարդան Ղուկասյանի կալանավորմամբ այսուհետ նրանք 19-ի փոխարեն կլինեն 18-ը։

«Մեր քաղաքը» խմբակցության ղեկավար Լիզա Գասպարյանը Aravot.am-ի հետ զրույցում հավաստիացրեց, որ Նարեկ Միրզոյանի մանդատը վայր դնելու պատճառն անձնական է, պայմանավորված է ընտանեկան խնդրով։

«Գյումրու ավագանու նիստի՝ նոյեմբերի 11-ի օրվա երկրորդ կեսին, երբ մեր քաղաքական թիմի ղեկավար Մարտուն Գրիգորյանը գնաց Նաիրի բժշկական կենտրոն, որտեղ բուժվում է Նարեկ Միրզոյանի կինը, տեղեկացավ նրա առողջական վիճակի մասին, Նարեկ Միրզոյանը որոշումն այնտեղ էր հայտնել, որ ուզում է մանդատը վայր դնել, դադարեցնել ավագանու լիազորությունները, որովհետև պատշաճ է համարում ժամանակը, էներգիան կենտրոնացնել ընտանիքի վրա։

Իհարկե, մեզ համար անակնկալ էր, տխրեցինք, որովհետև Նարեկը մեր իրավական բլոկն էր համակարգում, այդ ոլորտի մասնագետ է, չնայած որ էլի ենք շարունակելու իր հետ համագործակցել, բայց ամեն դեպքում հարգվեց Նարեկի որոշումը։ Զուտ այդ պատճառով է նա հրաժարվում իր մանդատից և դուրս է գալիս»,-ասաց Լիզա Գասպարյանը։

Մեր հարցին՝ որքանո՞վ են իրական շրջանառվող այն խոսակցությունները, որ Նարեկ Միրզոյանը Գյումրու ավագանու կազմը լքում է Սերժ Սարգսյանի պահանջով, որին դուր չի եկել ավագանու ՀՀԿ-ականի անդամի նիստին չմասնակցելը ու մտավախություն ունի, որ իր կուսակցականը հանկարծ պատճառ չդառնա՝ Գյումրիում իշխանությունը ՔՊ-ին անցնելու, Լիզա Գասպարյանը նորից կրկնեց, որ մանդատը վայր դնելը քաղաքական որևէ ենթատեքստ ու պատճառ չունի, պատճառը բացառապես անձնական է։

Մեր ճշտող հարցին՝ Նարեկ Միրզոյանի պահով կասկածներ չունեի՞ք, որ նա կարող է ճնշումների ենթարկվել, Լիզա Գասպարյանը նշեց, որ չի կարող նման բան լինել, նա վստահելի մարդ է, վստահելի ընկեր։

Ցուցակում հաջորդ թեկնածուն Հասմիկ Խաչատրյանն է, որը, սակայն, մինչ Նարեկ Միրզոյանի վայր դնելը, ԿԸՀ ներկայացրել է դիմում ընտրացուցակից դուրս գալու։ Հաջորդ թեկնածուն կլինի անկուսակցական Արտակ Հովսեփյանը, որն առաջին անգամ կընդգրկվի Գյումրու ավագանու կազմում։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test