Բուն աղոթքի նախաճաշը կայանալու է վաղը` «Մարիոթ» համալիրում, որից հետո Փաշինյանի հյուրերը, որոնք, ըստ կազմակերպիչների, ժամանել են 150 երկրից, այցելելու են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, եւ Վեհափառն էլ ընդունելու է նրանց մի մասին։ Սակայն, պարզվում է` այսօրվա քննարկումը Փաշինյանի ծրագրած սցենարով չի ընթացել։
Միջոցառման առաջին օրը ԱՄՆ-ից ժամանած հայ եպիսկոպոս Դանիել Ֆինդիկյանը հիշեցրել է մասնակիցներին, որ իր երեք հոգևորական եղբայրները բանտում են եւ թվարկել է նրանց` արքեպիսկոպոսներ Բագրատ Գալստանյան, Միքայել Աջապահյան և եպիսկոպոս Մկրտիչ Պռոշյան։ «Նրանք բոլորը բանտարկված են ՀՀ կառավարության կողմից», ասել է եպիսկոպոսը, ապա իր ելույթը հրապարակել X-ում:
Կրոնական ազատության հարցերով ԱՄՆ հանձնաժողովի փոխնախագահ Ասիֆ Մահմուդն էլ հայտարարել է, որ մտահոգված է Հայաստանում հոգևորականների կալանավորման փաստից և կոչ է արել իշխանություններին հարգել պատշաճ ընթացակարգը և ազատ արձակել հայ հոգևորականներին։
Մայր աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը «Հրապարակի» հետ զրույցում ասաց, որ այդ աղոթք նախաճաշին մասնակցած Դանիել Սրբազանը մասնակցել է և ասել է այն, ինչ-որ այսօր մտահոգում է, թե եկեղեցուն, թե մեզ բոլորիս։ Հարցին, արդյո՞ք Դանիել Սրբազանը Վեհափառի թույլտվությամբ է մասնակցել նախաճաշին, Տեր Եսային ասաց․ «Ինքը որպես Մայր Աթոռի ներկայացուցիչ է մասնակցել»։ Ինչ վերաբերում է Վեհափառի կողմից Փաշինյանի կազմակերպած միջոցառման հյուրերին ընդունելու փաստին, Տեր Եսային ասաց․«Օտարերկրյա հյուրերը, ովքեր ցանկացել են Վեհափառի հետ հանդիպում՝ Վեհափառը ընդառաջել է իրենց խնդրանքին»։ Իսկ ինքը` Փաշինյանն այցելելո՞ւ է Էջմիածին, Տեր Եսային ասաց, որ տեղյակ չէ։
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test