«Հանուն Հանրապետության» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանը կարծում է, որ Ռոբերտ Քոչարյանի ասածները կապ չունեն Հայաստանի շահերի հետ, դրանք կապ ունեն ՌԴ-ի շահերի հետ:
Ըստ նրա՝ Ռուսաստանը թունավորում է ՀՀ-ի և նրա հարևանների հարաբերությունները. «Որ Հայաստանը այլ ելք չունենա, նրա տակը լինի, որ այդ դիրքում էլ ասեն՝ «куда вы денетесь», անգամ էդ ասելիքն էլ լայաղ չանեն իրենք ասեն, այլ դնեն Լուկաշենկոյի բերանը»:
Ըստ Մեհրաբյանի՝ ՌԴ-ն ուզում է խափանել օգոստոսի 8-ի համաձայնությունները:
«Պետք է վզակոթերին տալ, միակողմանի տոմսը բուռները դնելով ճանապարհել: ՀԷՑ-ի հարցի լուծումը պետք է դառնա նախադեպային, էլի տեղեր կան, որ տիրում է խուժանություն»,- կարծիք է հայտնում նա:
Վերջինիս խոսքով՝ 2008 թվականի մարտի 1-ին մարդ սպանողներն ու ծեծողները պետք է ցմահ դուրս մնան քաղաքականությունից. ՄԻԵԴ-ի որոշումը պետք է կատարվի. «Ռոբերտ Քոչարյանի ազատության մեջ գտնվելը հայհոյանք է բոլորիս հասցեին»:
Անդրադառնալով Գարեգին Բ-ին՝ Մեհրաբյանն ասում է՝ պետք է շարունակել հանրային ճնշումը, որ եկեղեցին պարտավորված զգա լուծումներ տալու հարցին. «Եկեղեցին պետք է դուրս գա ընդդեմ պետության իր այս դիրքավորումից, պետությունը չի հանդուրժելու սա: Մենք չունենք կաթողիկոս և այլևս նման կաթողիկոս չպետք է ունենանք»:
Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում:
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test