-Դուք զրկում եք սեփականատիրոջը լիցենզիայից առանց համեմատելու, թե ինչ է արել: Եթե որոշումը պարզ է, ուղիղ ասեք՝ եղբայր որոշումը պարզ է: Ի՞նչ որոշում էլ կայացնեք, ինձ համար հետաքրքիր կտորը հայրենակիցների կարծիքն է: Մենք երկուշաբթի չունե՞նք, որ երկուշաբթի շարունակենք,- այսօր լիցենզիայից զրկելու գործով հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում ասաց ՀԷՑ նախկին տնօրեն Դավիթ Ղազինյանը:
Հիշեցնենք, որ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստում երեկվանից շարունակվում է քննարկվել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության էլեկտրական էներգիայի (հզորության) բաշխման №0092 լիցենզիան դադարեցնելու մասին հարցը
-Կյանքը շարունակվում է, վարույթի համար ունենք երկու օր ևս, բայց մենք ծանրաբեռնված ենք մեր աշխատանքային գրաֆիկով, այլ հրատապ հարցեր ունենք,- արձագանքեց հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը:
– Երկուշաբթի առավոտյան Սամվել Կարապետյանի դատն է, հանձնարարական ունե՞ք ՀԷՑ-ի հարցը արագ վերջացնելու,- արձագանքեց Ղազինյանը:
-Քաղաքական կոնտեքստ եք բերում, ի՞նչ կապ ունի Սամվել Կարապետյանի հետ,- պատասխանեց Մեսրոպյանը:
Գիշերով ի՞նչ նպատակ կա ավարտին հասցնեք, ուղիղ հարց երկուշաբթի սրանից կարևոր ինչ հարց ունի հանձնաժողովը, եթե պետական գաղտնիք չէ, բացահայտեք: Ձեր վերաբերմունքը բացատրեք, ես խնդիր չունեմ, 24 ժամ էլ կարող եմ մնալ,- շարունակեց Ղազինյանը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test