Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

«Սա ռեկորդ է․ Վճռաբեկ դատարանին նույնիսկ մեկ ամիս չի պահանջվել, որ նման որոշում կայացնի՝ ինչ է Սամվել Կարապետյանի անուն ազգանունն է»․ Արամ Վարդևանյան aravot.am aravot.am

time
«Սա ռեկորդ է․ Վճռաբեկ դատարանին նույնիսկ մեկ ամիս չի պահանջվել, որ նման որոշում կայացնի՝ ինչ է Սամվել Կարապետյանի անուն ազգանունն է»․ Արամ Վարդևանյան

«Նոյեմբերի 17-ին՝ ժամը 10։00-ին տեղի է ունենալու Սամվել Կարապետյանի կալանքի երկարացման միջնորդության քննությունը»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում տեղեկացրեց Սամվել Կարապետյանի փաստաբան Արամ Վարդևանյանը։

Նա նկատեց՝ կարող էինք լինել այլ իրականության մեջ, որ օրինակ՝ քննիչը, դատախազությունը ծանոթանային Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի որոշմանը և նման միջնորդություն չներկայացնեին․ «Չեն արել, որովհետև քաղաքական հետապնդման դեպքում ո՞նց այլ կերպ լինի․ պիտի նորից կալանքի միջնորդություն ներկայացվի արդեն շուրջ 150 օր ապօրինի կալանավորված Սամվել Կարապետյանի դեմ»։

Արամ Վարդևանյանը փաստեց՝ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանն արձանագրել է, որ նման իրավիճակում կալանքի նման շարունակությունը չի կարող լինել համաչափ․ «Դատարանը թեև մերժեց, բայց այնպիսի իրավական դիրքորոշում արձանագրեց, որի պայմաններում կալանքի շարունակականության լրջագույն դժվարություն ունեն իրավապահ մարմինները»։

Այնուհետև Արամ Վարդևանյանը հայտարարեց՝ ՀՀ պատմության մեջ առաջին անգամ ՀՀ վճռաբեկ դատարանը վարույթ ընդունելով դատախազության բողոքը՝ 2025-ի հոկտեմբերի 24-ին, փաստորեն 2025-ի նոյեմբերի 13-ին արդեն որոշում է կայացրել․ «Այսինքն՝ նույնիսկ մեկ ամիս չի պահանջվել Վճռաբեկ դատարանին, որ նման որոշում կայացնի։ Սա ռեկորդ է, իսկապես կարելի է շնորհավորել Վճռաբեկ դատարանին, որ կարողանում է նման արագությամբ որոշումներ կայացնել։ Մենք որ ասում ենք՝ չակերտներում ռեկորդ է, դա պատահական չենք ասում։ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատը ինչ է, որ այս դեպքում առկա է Սամվել Կարապետյան անուն ազգանունը, ռեկորդային՝ աննախադեպ նախադեպային որոշում է փորձում ընդունել»։

Արամ Վարդևանյանը նաև հայտնեց՝ Վճռաբեկ դատարանի որոշման օրինակ չի ստացել․ «Կհարցնեք՝ ինձ որոշումը որտեղի՞ց։ 2025-ի նոյեմբերի 13-ին 53 քննչական խմբի ղեկավարը ժամը 18։27 մուտք է անում կալանքը երկարաձգելու միջնորդություն։ Իրենց հույսն այն էր, որ Վերաքննիչ քրեական դատարանը հնարավոր է բավարարի ակնհայտ անհիմն հերթական բողոքը, և Սամվել Կարապետյանի նկատմամբ կիրառված մեկամսյա կալանքը վերածվեր երկու ամսի։ Փոխարենը ստացվում է այնպիսի իրավիճակ, որ կալանքի շարունակականությունն այլևս խաթարված է։ Քննիչը ներկայացնում է միջնորդություն կալանքը երկարաձգելու վերաբերյալ, և կից նյութերի մեջ լինում է Վճռաբեկ դատարանի որոշումը։ Մինչև այդ քննիչն ունեցել է Վճռաբեկ դատարանի որոշումը։ Որոշման հասցեատերը քննիչը չէ, այլ գլխավոր դատախազությունն է․ ո՞նց է այսպես ստացվել։

Այսօր ստացել եմ ծրար Վճռաբեկ դատարանից, նշումը կտեսնեք՝ նոյեմբերի 13, հետևի կողմից՝ նոյեմբերի 14-ին է ելքագրվել։ Նշված գրությունը փոստային ծառայության միջոցով ստացել եմ Վճռաբեկ դատարանից և ըստ այս նամակի, որը ստացել եմ այսօր, Վճռաբեկ դատարանը որոշումը հրապարակելու է նոյեմբերի 13-ին։ Նոյեմբերի 14-ին տեղեկանում եմ, որ նոյեմբերի 13-ին որոշում պիտի հրապարակվի։ Ես չեմ ստանում որոշումը, բայց քննիչը ստանում է։ Ի՞նչ գործիքակազմով է քննիչը ստացել Վճռաբեկ դատարանի որոշումը, հասցրել այն վերլուծել, այն կից ներկայացրել Հակակոռուպցիոն դատարանի առաջին ատյանին։ Մենք մեր իրականությանը զուգահեռ ունենք ստվերային իրավաբանություն, որը այլևս ստվերում չէ, այլ ակնհայտ։ Զարմացած եմ՝ գլխավոր դատախազությունն այդ ի՞նչ արագությամբ է կարողացել, ինչ մեխանիզմով է կարողացել ստանալ որոշումը և ստանալու նույն մեխանիզմը ինչո՞ւ մենք չունենք։ Մեր մեխանիզմն այն է, որ մենք նոյեմբերի 14-ին ստանանք նամակ, որ մեզ Վճռաբեկ դատարանից տեղեկացնում են, որ նոյեմբերի 13-ին որոշում է հրապարակելու, իսկ քննիչի և դատախազի համար ստացվում է կա այլ գործիքակազմ։ Իրենք ինչ-որ կերպ կարողանում են այդ որոշումը ստանալ այնքան շուտ, որ մենք չենք էլ կարող պատկերացնել»։

Արամ Վարդևանյանը վստահեցրեց՝ ցանկացած ապօրինություն նույնիսկ՝ ամենամեծ իրավական աբսուրդը, որը ներկայացրի, իր ավարտն ունենալու է․ «Ոչ մի ապօրինություն չի մնալու ի տարբերություն նախորդ ժամանակահատվածի։ Այլևս այս փուլում ուղիղ արձանագրում ենք՝ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանն իր որոշմամբ մի շարք հանգամանքներ արձանագրել է, և դրանք իրացվելու են գործնականում»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test