Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Գարեգին Բ-ն սպասարկում է Քոչարյանին. իրենց պատկերացրած տղամարդը ՀՀ սուվերենությունը զոհեց այլ երկրի. տեսանյութ armtimes.com armtimes.com

time
Գարեգին Բ-ն սպասարկում է Քոչարյանին. իրենց պատկերացրած տղամարդը ՀՀ սուվերենությունը զոհեց այլ երկրի. տեսանյութ

«Կանայք և գլոբալ անվտանգային ճարտարապետությունը» մտակենտրոնի ասոցացված փորձագետ Էլեն Հոխիկյանը կարծում է, որ TRIPP-ի շինարարական աշխատանքները 2026 թվականի երկրորդ կեսին սկսելը, հավանաբար, պայմանավորված է տեխնիկական հարցերով:

Վերջինս չի բացառում, որ խորհրդարանական ընտրությունները ևս ինչ-որ չափով ազդեցություն ունեն:

Ինչ վերաբերում է նոյեմբերի 9-ի փաստաթղթին, Հոխիկյանը նկատում է՝ այդ փաստաթղթի 5 տարին լրացել է, այն շարունակելու համար անհրաժեշտ է կողմերի համաձայնությունը: Միաժամանակ փորձագետը հիշեցնում է, որ փաստաթղթի կետերը Ռուսաստանն ու Ադրբեջանը չեն կատարել:

Նա սեփական երկրի դեմ վկայություն է համարում նախկին նախագահների այն պնդումները, թե հայկական կողմն է Ադրբեջանի հետ սկսել ռազմական գործողությունները: Ըստ զրուցակցի՝ այս մարդիկ հատում են կարմիր գծերը և արդեն ոչ թե իշխանությանն են ընդդիմադիր, այլ Հայաստանի Հանրապետությանը:

Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը երբեք չեն դավաճանել ՌԴ-ին, ասում է Էլեն Հոխիկյանը՝ նկատելով. «Ռոբերտ Քոչարյանը իր պաշտոնավարման ժամանակ թույլ է տվել ռազմական բալանսի հինգուկես անգամ խախտում»:

Անդրադառնալով եկեղեցու վերնախավ և իշխանություն տարաձայնություններին՝ վերջինս ասում է՝ 2020 թվականից Գարեգին Բ-ն անցել է նույն գործին՝ սպասարկելով Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին. «Իրենց պատկերացրած տղամարդը ՀՀ սուվերենությունը զոհեց այլ երկրի, ՀՀ-ն 80 տոկոս կախված էր մեկ կենտրոնից»:

Հոխիկյանի խոսքով՝ ճշմարտությունից հեռու չէ այն, որ Գարեգին Բ-ի եղբայրը գործակալ է, հակառակ դեպքում ինչո՞ւ է ՌԴ նախագահից մեդալ ստանում:

Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test