Հակակոռուպցիոն կոմիտեն հաղորդագրություն է տարածել, որ Իջևան համայնքի նախկին ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Վ. Ղ.-ն չարաշահել է պաշտոնեական լիազորությունները, որի հետևանքով անհատույց տրամադրման և ուղղակի վաճառքի միջոցով օտարման ոչ ենթակա անշարժ գույքն օրենքի պահանջների խախտմամբ ուղղակի վաճառքով օտարել է էականորեն ցածր՝ կադաստրային արժեքից շուրջ 3 անգամ պակաս գնով, ինչն էական վնաս է պատճառել հասարակության և համայնքի օրինական շահերին։ Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար Իջևան համայնքի նախկին ղեկավարին մեղադրանք է ներկայացվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով (համապատասխանում է 2022 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 1-ին մասին)։ Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան։ Մենք պարզեցինք, որ գործը հարուցվել է 2025 թվականի սկզբին, նախկին համայնքապետի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չբացակայելու ստորագրությունը:
Իջևան համայնքը 2011-2019 թվականներին ղեկավարած Վարդան Ղալումյանը մեզ հայտնեց, որ այդ գործով իրեն մեղավոր չի ճանաչում, ինքը գործել է օրենքի սահմաններում, նախաքննության ընթացքում ցուցմունք չի տվել, սակայն իր դիքորոշումը կհայտնի դատարանում։ Նա լիահույս է, որ դատարանն առաջադրված մեղադրանքում իրեն կարդարացնի։ Վ․Ղալումյանն ասաց, որ քաղաքացու տիրապետության տակ գտնվող, նրա կողմից օգտագործվող հողը օրինական հիմունքներով տրամադրվել է նրան՝ տուն կառուցելու համար, եւ դրանում ոչ մի վատ բան չկա։
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test