Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Հետաքրքիր զարգացումներ․ ՀՀԿ-ական Նարեկ Միրզոյանը վայր է դրել մանդատը․ Գյումրու ավագանու չկայացած նիստի հետքերով aravot.am aravot.am

time
Հետաքրքիր զարգացումներ․ ՀՀԿ-ական Նարեկ Միրզոյանը վայր է դրել մանդատը․ Գյումրու ավագանու չկայացած նիստի հետքերով

Ազգային ժողովի պատգամավոր Մարտուն Գրիգորյանի քաղաքական ուժի՝ Գյումրու ավագանու «Մեր քաղաքը» խմբակցության անդամ, ՀՀԿ-ական Նարեկ Միրզոյանը, որը երեք օր առաջ՝ նոյեմբերի 11-ին, չէր ներկայացել Գյումրու ավագանու նիստին, ու նրա բացակայության պատճառով ընդդիմադիր ուժերը չկարողացան քվորում ապահովել ու նիստ գումարել․ մեկ ձայն պակասում էր, Գյումրու ավագանու մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել։

Գյումրու ավագանու նիստը տապալվել էր այն պատճառով, որ 14 մանդատ ունեցող ՔՊ-ականները բոյկոտել էին նիստը՝ չներկայանալով, 19 ընդդիմադիրներից 2-ը՝ քաղաքապետ Վարդան Ղուկասյանն ու «Կոմունիստական կուսակցություն» խմբակցության ավագանու մանդատը վերջերս ստացած Գևորգ Ավագյանը կալանավորված են, իսկ քվորում ապահովելու համար 17 հոգու ներկայություն էր անհրաժեշտ, նիստին ներկա էին 16 ընդդիմադիրներ։

Գյումրու ավագանու նիստերին ներկայանալ-չներկայանալու հարցը զգայուն է դառնում այն պատճառով, որ այստեղ ընդդիմադիրների համար վտանգ կա Գյումրու իշխանությունը կորցնելու․ եթե երեք ամսվա ընթացքում նիստերը չեն կայանում, ապա ավագանին օրենքի ուժով լուծարվում է։

Թե ինչու Նարեկ Միրզոյանը չէր եկել ավագանու նիստին, երբ մեկ հոգու բացակայությունն իսկ կարող է պատճառ դառնալ նիստի չկայացման, «Մեր քաղաքը» խմբակցության ղեկավար Լիզա Գասպարյանը պարզաբանել էր, որ պատճառը նրա կնոջը «Նաիրի» բժշկական կենտրոն տեղափոխելն է, նրա առողջական վիճակը ծանր է։ Լիզա Գասպարյանը նաև հավաստիացրել էր, որ քաղաքական որևէ ենթատեքստ չկա։

Պարզվում է՝ Նարեկ Միրզոյանը հենց նույն օրը Գյումրու ավագանու մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել, Գյումրու քաղաքապետի պաշտոնակատար Ավետիս Առաքելյանն էլ հաջորդ օրը՝ ամսի 12-ին արձանագրությամբ ու կից գրությամբ ուղարկել է թիվ 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողով։

Մեր այս տեղեկությունը հաստատեց հանձնաժողովի նախագահ Տիգրան Ղազարյանը՝ տեղեկացնելով, որ հանձնաժողովը երկուշաբթի օրը ժամը 16․30-ին կհրավիրի նիստ․ օրակարգում մանդատից հրաժարված «Կոմունիստական կուսակցություն» խմբակցության անդամ Գևորգ Ավագյանի մանդատը ցուցակի հաջորդ համարին փոխանցելն է։ Հիշեցնենք, որ ֆերմեր Գևորգ Ավագյանը կալանավորվեց դեռ մանդատը չվերցրած, իսկ չորեքշաբթի հանձնաժողովը նիստ կհրավիրի Նարեկ Միրզոյանի մանդատը ցուցակի հաջորդ համարին փոխանցելու համար։

Տիգրան Ղազարյանը նաև տեղեկացրեց, որ 3 հոգի ցուցակներից դուրս գալու դիմում են ներկայացրել։

Նրանցից երկուսը «Կոմունիստական կուսակցությունից են», մեկը՝ ՔՊ-ից։

«Կոմունիստական կուսակցությունից» ինքնաբացարկ է հայտնել ցուցակի 13-րդ համարը զբաղեցնող Արա Ավետիսյանը, որը կալանավորված է՝ Վարդան Ղուկասյանի ձերբակալման օրը զանգվածային անկարգություններին մասնակցելու մեղադրանքով ու գտնվում է Արթիկ քրեակատարողական հիմնարկում։

Հանձնաժողովը ՔՊ ցուցակի թեկնածուի դիմումը մերժել է, քանի որ նա չի ներկայացել է նիստին։

Ի դեպ, Aravot.am-ը փորձեց պարզաբանումներ ստանալ Նարեկ Միրզոյանից, սակայն նա մեր հեռախոսազանգերը թողեց անպատասխան։ Նշենք, որ Նարեկ Միրզոյանը Գյումրու նախորդ ավագանիում գլխավորում էր ՀՀԿ խմբակցությունը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test