Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Եթե Վաղարշապատում այլ զարգացումներ չլինեն՝ ՔՊ-ն մեծամասնություն չի ունենա hraparak.am hraparak.am

time
Եթե Վաղարշապատում այլ զարգացումներ չլինեն՝ ՔՊ-ն մեծամասնություն չի ունենա

Վաղարշապատի համայնքապետի ընտրություններին մնացել է ընդամենը երկու օր՝ նոյեմբերի 16-ին են դրանք տեղի ունենալու։ «Հրապարակը» գրել է այն մասին, որ Փաշինյանի ու ՔՊ-ի վարկանիշն այնքան է ընկել, որ ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանը եւ քարոզչական թիմը որոշել են, որ Փաշինյանը որեւէ կերպ չմասնակցի Էջմիածնի ընտրություններին, որ իրենց ունեցած սուղ քվեներն էլ ավելի չնվազեն։

Հիշեցնենք, որ վաղը՝ նոյեմբերի 15-ը, լռության օր է համարվում` այդ օրը եւ հաջորդ օրը արգելված է որևէ քարոզչություն։ Այնինչ, այդ օրը Փաշինյանի արտասահմանցի հյուրերը, որոնք եկել են մասնակցելու նրա հրավիրած աղոթքի նախաճաշին, այցելելու են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Էջմիածնի թանգարան։

Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանից «Հրապարակը» հետաքրքրվեց, լռության օրը Փաշինյանի հյուրերի այցը Էջմիածին չի՞ կարղ դիտարկվել որպես թաքնված քարոզչություն: Նա պատասխանեց. «Այո, կարող ենք դիտարկել որպես թաքնված քարոզչություն։ Ինչու թաքնված, որովհետև վարչապետն իրավունք ունի ցանկացած օր զբաղվել աշխատանքային իր գործունեությամբ՝ սա մեկ։ Երկրորդ, ինքը չի մասնակցում ընտրություններին, կուսակցության ղեկավարն է, բայց նախընտրական քարոզարշավ չի իրականացնում, սա ոչ թե թաքնված քարոզարշավ է, այլ հակառակը կարող ենք ասել, խնդիրն այն է, որ եթե վաղը, օրինակ, Վաղարշապատ համայնքում իր այցի դեմ ինչ-որ միջոցառում լինի, դա կարող է որպես քարոզարշավ դիտարկվել և պատժամիջոցների գործընթաց իրականացվել։ Վաղը չի կարելի քաղաքական բնույթի որևէ գործընթաց մեկնարկել, օրինակ, ժողովուրդը կարող է դուրս գալ ու դեմ արտահայտվել Փաշինյանի այցին, ու սա հետևանքներ կունենա»,-ասաց Բադալյանը։ Հատկապես եթե այդ այցին դեմ արտահայտվողների մեջ լինեն ավագանու անդամներ կամ ավագանու թեկնածուներ, ապա նրանց նկատմամբ կարող են կիրառել պատժամիջոցներ ու դա կարող է հիմք հանդիսանալ ինչ-որ հակաքայլերի։

Իսկ եթե Էջմիածնի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Արգիշտի Մեխակյանը գնա Փաշինյանին դիմավորելու, ապա դրա համար ևս արդարացում կա՝ վարչապետը եկել է՝ քաղաքապետի ԺՊ-ն պետք է դիմավորի։ Թեեւ մեզ հասած տեղեկություններով, անձամբ վարչապետը որոշել է չայցելել Էջմիածին, այլ միայն իր թիմակիցները հյուրերին կուղեկցեն Մայր Աթոռ:

Ամեն դեպքում վաղվա զարգացումները կարող են հետաքրքիր լինել եւ ընտրությունները վիճարկելու հիմք հանդիսանալ։ «Վաղարշապատում ոչ մի զարգացում տեղի չի ունենում՝ ՔՊ-ն այնտեղ մեծամասնություն չունի։ Ընդդիմությունը պետք է շատ ուշադիր լինի, որ ոչ ցանկալի երևույթներ չլինեն ու շատ բաներ հաշվարկի, որովհետև շատերը չեն հաշվարկում ու հայտնվում են կալանավայրում, օրինակ, երկու ամսով»,- նախազգուշացնում է Արմեն Բադալյանը։

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test