Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայկ Սարգսյանը, երգիչ-սանիկ Կարեն Ասլանյանը, նախարար, մարզպետ` Մեխակյանի քարոզն են անում armlur.am armlur.am

time
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայկ Սարգսյանը, երգիչ-սանիկ Կարեն Ասլանյանը, նախարար, մարզպետ` Մեխակյանի քարոզն են անում

Կիրակի՝ նոյեմբերի 16-ին, Վաղարշապատ համայնքում համայնքապետի ընտրություններ են սպասվում, այսօր քարոզարշավի վերջին օրն է։

Հոկտեմբերի 22-ից մեկնարկած քարոզարշավի վերջին օրերին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը լծվել է իրենց թեկնածու Արգիշտի Մեխակյանին առաջ հրելու գործին։ Սկզբում ԱԺ ամբիոնը քառօրյայի ժամանակ օգտագործվեց և իրականացվեց բաց քարոզարշավ։ Սա դեռ բավական չէր, ArmLur.am-ը նկատել է, որ ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանն իր սանիկ, երգիչ Կարեն Ասլանյանի հետ միասին քարոզարշավ է իրականացնում Էջմիածնում՝ փորձելով գոնե վերջին օրերին մի քանի ձայն ավել «փախցնել»։

Արգիշտի Մեխակյանի համայնքապետ դառնալը ՔՊ-ի առաջիկա օրերի միակ նպատակն է, իսկ դրա իրականացման ամբողջ գործառույթը դրվել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի ուսերին։

Մեխակյանին գրեթե ամենօրյա քարոզարշավին ուղեկցում է Արմավիրի նորանշանակ մարզպետ Վահրամ Խաչատրյանը։ Ամեն քարոզարշավի գրեթե ՔՊ-ականները աջակցում և ուղեկցում են Մեխակյանին, անգամ՝ ՏԿԵ նախկին նախարար Գնել Սանոսյանը։ Աջակիցների շարքում է նաև Թալին խոշորացված համայնքի Արագածավան գյուղի ՔՊ-ական սկանդալային միջադեպով հայտնի ՋՕԸ պետ Սուրեն Թորոսյանը։

Էմմա Միքայելյան

Մանրամասները՝ տեսանյութում․

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test