Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը կարծում է, որ TRIPP-ի շինարարական աշխատանքները 2026 թվականի երկրորդ կեսին սկսելը ունի երեք տրամաբանություն, որոնք էականորեն ազդում են այդ ժամկետի վրա:
Ըստ նրա՝ առաջինը՝ խորհրդարանական ընտրություններ են, քաղաքական դաշտը զբաղված է լինելու ընտրական գործընթացներով, երկրորդը՝ անհրաժեշտ է որոշակի իրավական բազա ձևավորել, իսկ երրորդն այն է, որ երկաթուղին գա հասնի Հայաստանի սահման:
Վերջինս կարծում է, որ մինչ այդ Հայաստանն ու Ադրբեջանը կավարտեն սահմանազատման աշխատանքները:
Ղևոնդյանի դիտարկմամբ՝ Ադրբեջանը չի ցանկանում ռևանշիստական իշխանություն տեսնել Հայաստանում, քանի որ նա տարածաշրջանում ՌԴ-ի դերի նվազման համար գործողություններ է արել:
Անդրադառնալով ներքաղաքական հարցերին՝ քաղաքագետը նկատում է՝ ընդդիմությունը ցանկանում է գալ իշխանության և միջանցք տրամադրել. «Հանրապետականներն ու Քոչարյանականները խոսում էին, որ Նիկոլ Փաշինյանը եկել է հողերը հանձնելու, Բայրամովն ասում է, որ ՀՀ վարչապետն ասել է՝ հողեր չի հանձնի»:
Ռոբերտ Ղևոնդյանի խոսքով՝ երկրորդ և երրորդ նախագահները պայքարում են նրա համար, որ բարեհաճություն ստանան ՌԴ-ից. «ՌԴ-ի թեկնածուն, սակայն, Սամվել Կարապետյանն է»:
Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում:
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test