Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Գյումրի-Կարս երկաթուղու բացումը կարող է դառնալ վրացական երկաթուղիների հետ Եվրոպա-Կենտրոնական Ասիա կապուղիների շղթայի կարևոր մաս․ Միրզոյան a1plus.am a1plus.am

time

Հարգելի՛ տիկին նախարար, սիրելի՛ Մակա, սիրելի՛ գործընկերներ, Ես շատ ուրախ եմ կրկին վերադառնալ Թբիլիսի՝ այս անգամ պաշտոնական այցով և ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ավանդական ջերմ ընդունելության համար: Հարգելի՛ գործընկերներ, Մենք կարող ենք արձանագրել, որ, իհարկե, ինչպես նշեց իմ հարգելի գործընկերն, այս տարին ևս հագեցած էր մեր երկրների միջև երկկողմ շփումներով, ակտիվ քաղաքական երկխոսությամբ, բարձրագույն և բարձր մակարդակի այցելությունները պարբերական բնույթ են կրել:

Նախորդ ամիս Թբիլիսիում էր գտնվում ՀՀ վարչապետը՝ մասնակցելու «Մետաքսի ճանապարհ» միջազգային համաժողովին։ Շուտով Վրաստան կայցելի ՀՀ նախագահը։ Մեր տարբեր նախարարությունների միջև ուղղակի շփումներն ու համագործակցությունն ամենօրյա բնույթ են կրում: Մեր երկկողմ օրակարգը բազմաշերտ է՝ ընդգրկելով ակտիվ համագործակցություն բոլոր բնագավառներում՝ տնտեսությունից մինչև անվտանգություն, կրթությունից և մշակույթից մինչև զբոսաշրջություն և մարդկանց մինչև կապեր, շփումներ այցելություններ: Այդուհանդերձ, նաև որպեսզի չկրկնեմ գործընկերոջս կողմից թվարկված ոլորտները և իրադարձությունները` կենտրոնանամ մի ուղղության վրա, որը ժամանակակից միտումների պայմաններում ստանում է առավել մեծ կարևորություն, համապատասխանաբար պահանջում է ավելի մեծ ուշադրություն։ Դա փոխկապակցվածությունն է։

Եվ երբ ասում եմ փոխկապակցվածություն, ես նկատի ունեմ թե՛ մակրո, թե՛ միկրո մակարդակներում. մակրո մակարդակում՝ տարածաշրջանում կապուղիների գործարկումը, երկու երկրների միջև տնտեսական ու առևտրային կապերը, իսկ միկրո մակարդակում՝ մարդկանց, անհատների միջև փոխկապակցվածությունը՝ առևտրի, գործարարության, աշխատանքի, զբոսաշրջության և այլ ոլորտներում։ Այս փոխկապակցվածությունն իրապես պահանջված է առավել, քան երբևէ և հանդիսանում է մեր քաղաքացիների բարեկեցության կարևոր գրավական։ Մակրո մակարդակում փոխկապակցվածության իմաստով պետք է, իհարկե, միանգամից նշեմ մեր երկրներից յուրաքանչյուրի և ամբողջության մեջ վերցրած տարածաշրջանի՝ Հարավային Կովկասի ներուժը՝ փոխշահավետ համագործակցության միջոցով դառնալ կամուրջ ավելի լայն աշխարհագրությամբ՝ այդ փոխկապակցվածության մեջ մեծապես շահագրգռված այլ տարածաշրջանների միջև։ Այս համատեքստում նորություն չէ «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, ՀՀ կառավարության այս նախաձեռնությունը, որը Հայաստանի վարչապետը ներկայացրեց հենց Թբիլիսիում։

Բայց այստեղ նորություն է խաղաղության հաստատման փաստը. խաղաղություն, որը հաստատվեց Հայաստանի և Ադրբեջանի միջև օգոստոսի 8-ին ԱՄՆ նախագահի ներգրավածությամբ Վաշինգտոնում ձեռք բերված համաձայնություններով։ Մենք հավատացած ենք, որ այս խաղաղության հաստատմամբ, խաղաղության, ինքնիշխանության շարունակական ամրապնդմամբ մեր տարածաշրջանն իրապես կարող է վերածվել խաչմերուկի, կապուղիների հանգույցի։

Հայաստանի և Ադրբեջանի միջև ենթակառուցվածքների ապաշրջափակումն, այդ թվում՝ Հայաստանի տարածքում «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» ծրագրի իրականացումը տարածքային ամբողջականության, սահմանների անձեռնմխելիության, ինքնիշխանության և իրավազորության սկզբունքների շրջանակներում կապահովեն փոխադարձ առավելություններ, և ինչն առավել կարևորն է՝ տարածաշրջանի երկրների համար խաղաղության, այլ ոչ թե հակամարտության շահավետություն ու հետևաբար՝ կայունություն։ Այս ապաշրջափակումն անխոչընդոտ հաղորդակցություն կստեղծի Հարավային Կովկասի բոլոր երկրների և հարևան տարածաշրջանների միջև, այդ թվում՝ օրինակ Վրաստանին կապահովի Պարսից ծոցի հետ երկաթուղային կապով:

Հայաստան-Թուրքիա սահմանին Գյումրի-Կարս երկաթուղու բացումը, բնականաբար, ևս կարող է էական նշանակություն ունենալ այս առումով՝ վրացական երկաթուղիների հետ դառնալով Եվրոպա-Կենտրոնական Ասիա կապուղիների շղթայի կարևոր մաս: Սա է Հայաստանի տեսլականը և գործնական քայլերի հիմքը։ Հարգելի՛ գործընկերներ, Բնականաբար, հայ-վրացական ավանդական բարեկամությունը, որն այժմ արդեն իր արտահայտությունն է գտել մեր ռազամավարական գործընկերության փաստաթղթում, կարող է թե՛ նպաստել, թե՛ շահել այս զարգացումներից։ Ռազմավարական գործընկերության միջոցով մենք պետք է շարունակաբար նպաստենք փոխկապակցվածության ընդլայնմանը, ամրապնդմանը և հակառակը՝ այդ ճանապարհին թույլ չտանք խոչընդոտներ։

Այսօր գործընկերոջս հետ քննարկել ենք այս տեսլականը, մոտեցումը, և կարծում եմ, որ կա երկուստեք փոխշահավետ ըմբռնում։ Բնականաբար, տեղյակ ենք գործարար շրջանակների կողմից բարձրացվող խնդիրներից, որոնց հասցեագրման ուղղությամբ ունենք քաղաքական փոխըմբռնում։ Մեր երկու ժողովուրդների միջև ամուր կապն արտահայտվում է նաև մշակույթի միջոցով. այս տարի հունիսին Երևանում անցկացվել են Վրաստանի մշակույթի օրեր, իսկ այժմ ընթացքի մեջ են Վրաստանում հայկական մշակույթի օրերի նախապատրաստական աշխատանքները։ Գոհունակությամբ պետք է նշեմ, որ տարբեր ոլորտային ուղղություններով փոխգործակցությանը զուգահեռ ինտենսիվ է ԱԳ նախարարությունների միջև հաստատված համագործակցությունը: Պարբերական բնույթ են կրում խորհրդակցությունները, շփումները: Պաշտոնական խորհրդակցությունների վերջին նիստը տեղի է ունեցել օգոստոսին Երևանում:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test