Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Սուրեն Պապիկյանի ներկայացրած՝ 2024 թ. ատեստավորվածների թիվը և կատարողականի զեկույցում արձանագրվածը տարբե՞ր են 168.am 168.am

time
Սուրեն Պապիկյանի ներկայացրած՝ 2024 թ. ատեստավորվածների թիվը և կատարողականի զեկույցում արձանագրվածը տարբե՞ր են

Նոյեմբերի 13-ին Ազգային ժողովում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն անդրադարձել էր զինված ուժերում ատեստավորման գործընթացին՝ հայտարարելով, որ այսoր զինծառայողն ատեստավորման արդյունքում կարող է ստանալ 205.000-ից մինչև 470.000 դրամ հավելյալ աշխատավարձ։

Ատեստավորվածների տոկոսային ցուցանիշը՝ ըստ նախարարի և կատարողականի զեկույցի. Ո՞րն է ճիշտ

«Այս պահին ունենք գործընթացին մասնակցածների 65 տոկոսանոց ատեստավորում։ Իսկ դինամիկան՝ ըստ տարիների, այսպիսին է. 2023թ. մասնակիցների 49.2 տոկոսն է ատեստավորվել, 2024թ.՝ 60.6 տոկոսը, 2025թ.` 64.տոկոսը (դրանից առաջ նշվեց մասնակիցների 65 տոկոսանոց ատեստավորման մասին)»,- մանրամասնել է նա:

Իսկ 2021-2026թթ. 2024 թվականի կատարողականի զեկույցում նշվում է. «Զինծառայողների ատեստավորմանը մասնակցել է շուրջ 13.500 զինծառայող: Ատեստավորմանը մասնակցած զինծառայողների 57 տոկոսը ստացել է դրական գնահատական: Ատեստավորման արդյունքներով զինծառայողների ընդհանուր դրամական բավարարումն ավելացվել է 205.000-470.000 դրամով»:

Այսինքն, ատեստավորմանը մասնակցածների 43 տոկոսն այն չի անցել: Ստացվում է՝ 2024 թվականին ատեստավորվածների վերաբերյալ ԱԺ ամբիոնից պաշտպանության նախարարի հայտնած և 2024 թվականի կատարողականի զեկույցումտեղ գտած տոկոսային ցուցանիշների միջև որոշակի տարբերություն կա:

Ինչ վերաբերում է 2023 թվականին, ապա կատարողականի զեկույցում ընդամենը տրվել էր մասնակիցների թիվը՝ 5800 զինծառայող:

Սակայն ավելի ուշ՝ 2024 թվականի փետրվարին, ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ժամանակ ՀՀ պաշտպանության փոխնախարար Կարեն Բրուտյանը գաղտնազերծել էր անհրաժեշտ տվյալները, որոնք այդ ժամանակահատվածում ընդդիմադիր պատգամավորներին տրվել էին գաղտնի գրությամբ:

«Դիմում է ներկայացրել 5908 զինծառայող, ատեստավորմանը մասնակցել է 5783-ը, գերազանց է ստացել 91-ը, լավ՝ 583-ը, բավարար է ստացել 2152-ը, իսկ անբավարար՝ 2957-ը: Ընդհանուր առմամբ, ատեստավորվել է 2826 զինծառայող»,- հայտնել էր ՊՆ պաշտոնյան:

Հավելենք, որ օրերս հերթական անգամ անդրադարձել էինք ՀՀ զինված ուժերում ատեստավորման գործընթացին այն բանից հետո, երբ նոյեմբերի 5-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ «2025 թվականին Հայաստանում շարքային-պայմանագրային զինծառայողը կարող է ստանալ ավելի քան 700.000 դրամ աշխատավարձ», և բարձրացրել կարևոր հարցեր:

Իսկ նոյեմբերի 7-ին մենք գրավոր հարցում ենք ուղարկել ՀՀ պաշտպանության նախարարություն, պաշտպանության նախարարին՝ ատեստացիայի գործընթացին վերաբերող հետևյալ, կարելի է ասել, մասնագիտական հարցադրումներով՝

1. Ինչո՞վ են տարբերվում մարտականպատրաստման (ՄՊ) կամ պատրաստության շրջանակում իրականացվող անձնակազմի ֆիզպատրաստության ստուգարքները ատեստավորումից: Եվ եթե ատեստավորման չափանիշներն առավել խիստ են, բարդ, այդ դեպքում ինչո՞ւ դրանք չեն մտցվում հենց ՄՊ-ում: Եվ եթե, օրինակ, ատեստավորումից հետո ՄՊ-ի ստուգարքից կտրվում է բարձր վարձատրվողը, իր հավելավճարը կամ բարձր աշխատավարձը պահպանվո՞ւմ է:

2. Ատեստավորման գործընթացի շրջանակում ո՞ր փուլից են հիմնականում կտրվում ատեստավորման մասնակիցները՝ ֆիզպատրաստությա՞ն, կրակային պատրաստությա՞ն, թե՞ տեսական քննության, և ինչպես է կատարվում հաշվարկը բոլոր փուլերի արդյունքում (Նիկոլ Փաշինյանի վերևում հիշատակված գրառման տակ օգտատերերից մեկը գրել է՝ «եթե 5, 4 և 3 գնահատական է ատեստացիայի մասնակից զինծառայողը ստանում, 3-ով են անցկացնում»):

Մեր այս հարցադրումներին պատասխանելու համար Սուրեն Պապիկյանի ղեկավարած կառույցը լրացուցիչ ժամանակ է խնդրել, իհարկե, գրավոր հարցման մեջ նաև այլ հարցեր կան, որոնց ավելի ուշ կանդրադառնանք:

Իսկ այս համատեքստում ցանկանում էինք հարցադրում անել՝ ի՞նչ է տալիս գեներալների շարային կամ ֆիզիկական պատրաստության ստուգումը բանակին մարտունակության բարձրացման առումով, սակայն հիշեցինք, որ այս բառն այլևս չի տեղավորվում Նիկոլ Փաշինյանի և նրա թիմի թուրք-ադրբեջանական տանդեմի հետ սկսած և վարվող խաղաղության օրակարգի տրամաբանության մեջ, որ մեզ հիմա մարտունակ բանակ պետք չէ, այլ պաշտպանունակ:

Ցանկացած մասնագետի, այլ երկրի առաջնորդի մոտ այս ձևակերպումը, մեղմ ասած, զարմանք կառաջացնի, եթե չասենք՝ կասկածներ Փաշինյանի գիտելիքների հետ կապված, որովհետև, երբ խոսք է լինում պաշտպանունակության մասին (обороноспособность), առաջին հերթին նկատի են ունենում պետությունը: Իսկ երկրի պաշտպանունակությունը (обороноспособность государства) համապարփակ հասկացողություն է կամ վիճակ, և ռազմական ուժը կամ բանակի մարտունակությունը դրա մի բաղադրիչն է, ինչին ավելի վաղ անդրադարձել ենք։

Բանակի կերպափոխման հայեցակարգի մեջ է՞լ է Փաշինյանը խնդիր տեսնում. Ո՞ր դրվագն է վտանգում օրակարգը

Սուրեն Պապիկյանի ներկայացրած՝ 2024 թ. ատեստավորվածների թիվը և կատարողականի զեկույցում արձանագրվածը տարբե՞ր են

Այս տարվա գարնանը գրել ենք, որ որքան էլ Նիկոլ Փաշինյանը, Սուրեն Պապիկյանը բանակի առջև դրված խնդիրների և անվտանգային դերի համատեքստում հղում կատարեն Բանակի կերպափոխման հայեցակարգին, իրենք շեղվել են անգամ այդ փաստաթղթից, ինչը ենթադրում է «Սանձահարում/Զսպում» հայեցակարգից անցում հակառակորդից պաշտպանվելու հայեցակարգի:

Օրինակ, Բանակի կերպափոխման հայեցակարգում նշվում է.

ԶՈւ ղեկավարման և կառավարման համակարգի արդյունավետության բարձրացում,

– պատերազմական ձևերի ու եղանակների (ռազմավարական, մարտավարական, օպերատիվ օղակներում), սպառազինության և ռազմական տեխնիկայի, մարտական և օպերատիվ պատրաստության վերանայում,

– ռազմական պլանավորման նոր սկզբունքների որդեգրում,

– հրամանատարական պատրաստության և ղեկավարման ու կառավարման նոր սկզբունքների ներդրում,

– զորաշարժային մարտական գործողություններ վարելու ունակ կազմավորումների ձևավորում,

– ռազմավարական նշանակության օբյեկտների և ենթակառուցվածքների անվտանգության մակարդակի բարձրացում և այլն:

Արդյո՞ք զորահանդեսն ու մարտական զորավարժությունները խաղաղության օրակարգի համար խոչընդոտ համարող իշխանությունները կարող են այս պահի դրությամբ հաշտ լինել վերոնշյալ որոշ խնդիրների գործնականում կատարման հետ: Հիշեցնենք, որ պատերազմից հետո ոչ միայն, ըստ էության, զորահանդես չի արվել, այլ նաև մարտական զորավարժությունների անցկացման հարց օրակարգում չի եղել՝ որպես առաջնահերթություն, առանց որի՝ հայեցակարգում նշված այս կետերը կմնան թղթի վրա, ինչի ականատեսն ենք:

Մեր գրավոր հարցման մեջ ներառված մյուս հարցերի միջոցով փորձել ենք պարզել՝ զինանոցում առկա Սու-30-ներն արդյո՞ք արդիականացման փուլ անցնելու են, կամ՝ Սու-25-ները, որի վերաբերյալ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը ռուսական կողմի հետ պայմանագիր էր կնքել:

Սուրեն Պապիկյանի ներկայացրած՝ 2024 թ. ատեստավորվածների թիվը և կատարողականի զեկույցում արձանագրվածը տարբե՞ր են

Մենք հետաքրքրվել ենք նաև՝ օգոստոսի 8-ից հետո Հնդկաստանի և Ֆրանսիայի հետ կնքված սպառազինության պայմանագրերը կամ նախնական պայմանավորվածությունները կրե՞լ են փոփոխություն, կամ՝ դրանց քանի՞ տոկոսն են կատարվել, օրինակ, Ֆրանսիայի դեպքում խոսվում էր «Բաստիոն» զրահամեքենաների մասին, որոնք վաղուց Հայաստանում են, բայցև CAESAR ինքնագնաց հաուբիցների և GM 200 ռադարի, գիշերային տեսանելիության սարքերի մատակարարման մասին:

Այս հարցադրումների պատասխանը, բնականաբար, ակնկալել ենք թույլատրելիության սահմանում: Սակայն ՀՀ պաշտպանության նախարարությունը նոյեմբերի 7-ին ուղարկված մեր այս հարցադրումներին պատասխանելու համար լրացուցիչ ժամանակ է խնդրել, դեռ բովանդակությունն էլ հայտնի չէ՝ ինչ կլինի, սակայն այս ընթացքում Նիկոլ Փաշինյանը և Սուրեն Պապիկյանը պատրաստ են քաղաքացիների խմբեր «էքսկուրսի» տանել և ցուցադրել ձեռք բերված սպառազինությունը, ինչը ոչ այլ ինչ է, քան նախընտրական վտանգավոր գաղափար, ինչը, ամենայն հավանականությամբ, կիրագործվի՝ պետական գաղտնիքի մասին օրենքի պահանջների խախտմամբ:

Եվ որքան էլ մեր հարցմանը պատասխանելու համար պաշտպանության նախարարությունը լրացուցիչ ժամանակ է խնդրել, և դեռ հարց է՝ որքանով բովանդակությունը կբավարարի, ամեն դեպքում, հարկ է նկատել, որ ժամանակին Սուրեն Պապիկյանը բավականին զգուշավոր էր բանակին առնչվող այսօրինակ հարցերում:

Օրինակ, ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանին կարող էր դիտողություն անել, երբ նա փորձում էր բանակում առկա արատավոր երևույթների մասին հրապարակավ խոսել, կամ՝ լրագրողների հետ փակ հանդիպումների ժամանակ ձեռք բերված սպառազինության մասին ամբողջական տեղեկություն չէր տալիս՝ ունենալով ինչ-ինչ մտավախություններ: Ի՞նչ է փոխվել հիմա: Ի դեպ, ՊՆ-ում հավատարմագրված լրագրողները չեն ծանոթացել ձեռք բերված սպառազինությանը:

Հ.Գ. Նոյեմբերի 13-ին ԱԺ-ում Փաշինյանը հայտարարել է. «Մի հատ էլ ասում են՝ 8 միլիարդ արտաքին պարտքն աճել է, ի՞նչ եք արել: Չգիտե՞ք՝ ինչ ենք արել, լավ, չէինք ուզում ասել, դա էլ ասենք՝ զենք ենք առել: Պարտքո՞վ ենք զենք առել՝ այո՛, պարտքով ենք զենք առել, ինչո՞ւ, որովհետև շատ է պետք եղել ու միանգամից…»:

Մինչդեռ 2023 թվականի հունիսի 28-ին ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանն իր տարածած հայտարարության մեջ հայտնում է.

«2020 թվականի հուլիսի 10-ին անցկացված ազգային անվտանգության խորհրդի նիստի ընթացքում վարչապետին զեկուցել եմ սպառազինության և ռազմական տեխնիկայի 2020-2024 թվականների զարգացման պետական ծրագրի նախագիծը, ըստ որի՝ ընդհանուր առմամբ զինված ուժերի առջև դրված խնդիրները լուծելու համար անհրաժեշտ էր 8 մլրդ ԱՄՆ դոլար …»: Արդյո՞ք այս առաջարկն ընդունվել է, փորձ արվե՞լ է անհրաժեշտ չափով պարտք վերցնել…

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test