ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Սեդրակ Քոչարյանը հոկտեմբերի սկզբին քաղաքացիական հայց էր ներկայացրել ընդդեմ Հայաստանի Հանրապետության՝ ի դեմս ՀՀ գլխավոր դատախազության։ Հայցադիմումի պահանջում նշված է․ «Անմեղության կանխավարկածի խախտումը ճանաչելու և ոչ նյութական վնասի փոխհատուցման պահանջի մասին»։
Քոչարյանի ներկայացուցիչ Հայկ Ալումյանն այդ ժամանակ մեզ ասել էր, որ որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում գլխավոր դատախազությունից, այսինքն` պետությունից պահանջում են 2 միլիոն դրամ։ «Սեդրակ Քոչարյանի վերաբերյալ քրեական գործը քննչական մարմինները ուղարկել են դատարան եւ այդ ընթացքում դատախազությունը Հանրային եթերում արել է այնպիսի հայտարարություններ, որոնք ունկնդրի մոտ տպավորություն կարող են ստեղծել, որ Սեդրակ Քոչարյանի մեղքը հաստատված է, կատեգորիկ ձեւով հայտարարություններ են արել, որ Սեդրակ Քոչարյանը կատարել է իրեն վերաբերվող արարք»,-նշել էր Ալումյանը։
Այսօր տեղեկացանք, որ դատարանը դատավոր Երեմ Եսոյանի նախագահությամբ հայցը ետ է վերադարձրել հայցվորին՝ փոքր վրիպակներ ունենալ պատճառաբանությամբ, կողմը նոր հայց է ներկայացրել դատարանը, որը մակագրվել է Արմենուհի Բադիրյանին։ Վերջինս հայցվորի ներկայացուցիչ Հայկ Ալումյանի կինն է։
Փաստաբանը մեզ ասաց, որ հայցը կրկին ներկայացրել են դատարան, իսկ թե ինչու է մակագրվել իր կնոջը եւ վերջինս պե՞տք է ինքնաբացարկ հայտնի, ասաց․ «Համակարգն է մակագրել, չեմ ուզում կարծել, որ դա դիտավորյալ ինչ-որ մեկի սադրանքն է, ես հուսով եմ որ դա մակագրման հետեւանք է։ Ենթադրում եմ՝ համապատասխան դրսեւորում կլինի»։ Նկատի ունի` այլ դատավորի կմակագրեն, որովհետեւ այստեղ կա շահերի բախում եւ տիկին Բադիրյանը չի կարող ամուսնու ներկայացրած հայցը քննել:
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test