Եվ այսպես, Նիկոլ Փաշինյանը, Հայ առաքելական եկեղեցու եւ Մայր Աթոռի դեմ արշավանք կազմակերպելու հարցում աջակցություն չստանալով հայ հասարակությունից, ստիպված է եղել դիմել օտարերկրյա վարձկանների օժանդակությանը: Օրեր առաջ գրվել էր, որ նա դեկտեմբերի 1-ին մտադիր է ամերիկյան քաղաքացիություն ունեցող եւ Աննա Հակոբյանի աշխատողը համարվող Ստեփան Սարգսյանի միջոցով աղոթք-նախաճաշ կամ անգլերենով prayer breakfast կազմակերպել, որին հրավիրել է նաեւ Ամերիկայում գործող ամենատարբեր եկեղեցիների, աղանդների ու կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչների: Ինչո՞ւ ենք սրանց համարում վարձկաններ, որովհետեւ սրանց ուղեւորությունների ճանապարհածախսը, կեցության վարձը եւ այլ ծախսեր իրականացնում է հրավիրող կողմը` Նիկոլ Փաշինյանը, իսկ թե ինչ միջոցներից՝ պետբյուջեից, թե ենթադրյալ բռնությամբ եւ սպառնալիքներով իրականացված կամավոր հանգանակություններից, հայտնի չէ: Սա արշավանք է, քանի որ նրանց նպատակը Մայր Աթոռը գրավելն է եւ ոչ թե քրիստոնեական արժեքները պաշտպանելը, այլապես նրանք իրենց հարց կտային՝ ի՞նչ գործ ունենք մի մարդու հետ, որը բանտերում է պահում երեք սրբազանների, որոնց միակ հանցանքը իր դեմ խոսքով ըմբոստանալն է:
Հետագայում հայտնի դարձան այլ մանրամասներ եւս. նախ՝ նախաճաշ-աղոթքի օրը դեկտեմբերի 1-ից տեղափոխվել է նոյեմբերի 15: Եվ ամենահետաքրքիրն այն է, որ նախաճաշելուց հետո Փաշինյանը մտադիր է իր վարձկանների խմբով աշավել Էջմիածին` Մայր Աթոռ: Պաշտոնական հիմնավորումն այն է, որ նախաճաշ-աղոթքի մասնակիցներն այցելելու են Մայր Աթոռի թանգարան՝ ծանոթանալու թանգարանի ցուցանմուշներին: Իրականում, Նիկոլ Փաշինյանն ուզում է ընդհարում հրահրել Հայ առաքելական եկեղեցու հոգեւորականների, հետեւորդների եւ իր կողմից գլխավորվող արեւմտյան վարձկանների միջեւ: Փաշինյանի սցենարը հնարավորինս պարզ է. ինքն առաջնորդում է այդ խաժամուժին դեպի Էջմիածին, որի մեջ լինելու են նաեւ Եկեղեցու կողմից կարգալույծ արված նախկին եկեղեցականներ, տարբեր աղանդավորական շարժումների ներկայացուցիչներ, ՀԱԵ հոգեւորականները եւ հավատացյալները փորձելու են պաշտպանել եկեղեցին նման ասպատակությունից: Նիկոլ Փաշինյանն ասելու է՝ տեսեք, թե ովքեր են ՀԱԵ ներկայացուցիչները, տեսեք, թե ինչ մակարդակի մարդիկ են․ դուք խաղաղ այց եք կազմակերպել, եկել եք, որ ծանոթանաք Եկեղեցու պատմությանը, թանգարանի ցուցանմուշներին, իսկ նրանք ձեզ դիմավորում են չարությամբ եւ բռնությամբ: Ես՝ որպես այս երկրի ղեկավար, չեմ կարող հանդուրժել այդ չարությունը եւ բռնությունը եւ դրան կհակադրեմ հարյուր անգամ, չէ՝ հազար անգամ ավելի մեծ չարություն եւ բռնություն, ես գործի կդնեմ մեծաթիվ ոստիկանական ուժեր, որոնք Եկեղեցին բռնությամբ կազատեն այդ հոգեւորականներից եւ կապահովեն ձեր մուտքը եկեղեցի, ես էլ կտիրանամ գանձերին: Հնարավոր է, որ այդ ժամանակ էլ, երբ հազարավոր ոստիկաններ կկալանավորեն հայ հոգեւորականներին, Նիկոլ Փաշինյանը եւ տարբեր աղանդների ներկայացուցիչներ համատեղ ուժերով Ստեփան Ասատրյանին կկարգեն կաթողիկոս, մի քանի հարյուր ոստիկան էլ 24-ժամյա ռեժիմով կապահովի նրա գահակալությունը:
Ստեփան Ասատրյանն արդեն սկսել է նախապատրաստվել այդ արշավանքին եւ դրանում իրեն վերապահված դերին: Նա իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Վերջին 26 տարիներին կաթողիկոսական գահը զբաղեցնող անձի կողմից խրախուսվում է մեղքը` նպատակ ունենալով բոլորին դարձնել իր նման, իր տեսակից։ Եկեղեցում տիրող բարքերի պատճառով ժողովուրդը սկսեց հեռանալ իր իսկ Եկեղեցուց` ընտրելով հարանվանություններ, այլ կրոններ, ուսմունքներ, աղանդներ… զուգահեռաբար այդ կորուստները եղան նաեւ եկեղեցականների շարքից»։ Իբրեւ թե ինքն ավելի շատ է մտածում Հայ առաքելական եկեղեցու մասին, Եկեղեցու հետեւորդների մասին, նրանց՝ այլ աղանդների միանալու դեմ է պայքարում, դրա համար էլ աղանդավորների հետ արշավում է Եկեղեցու դեմ:
Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը Հայ առաքելական եկեղեցու դեմ արշավանքի օրը դեկտեմբերի 1-ից փոխել նոյեմբերի 15: Նոյեմբերի 16-ին Էջմիածնում տեղի են ունենալու համայնքի ավագանու ընտրություններ: Այդ ընտրությունները սկզբունքային նշանակություն ունեն Փաշինյանի իշխանության համար, քանի որ ընտրություններում Փաշինյանի եւ նրա կուսակցության պարտությունը ցույց կտա նրա եւ իր կուսակցության սնանկությունը՝ նախանշելով փաշինյանական իշխանության ավարտը: Մինչեւ վերջերս Փաշինյանը համոզված էր, որ վարչական, կրիմինալ եւ նյութական ռեսուրսի չարաշահման միջոցով իրեն հաջողվելու է հաղթանակի հասնել Էջմիածնում, եւ ինքը, հաղթելով այդ ընտրություններում, հնարավորություն կունենա, որպես ընտրություններում հաղթող, արշավել Էջմիածին, եւ իրենց կմիանա նաեւ քաղաքացիների վստահության քվեն ստացած նորընտիր քաղաքապետը՝ այդպիսով լեգիտիմացնելով իրենց արշավանքը: Տեսարանն այսպիսին է․ էջմիածինցիները եւս աջակցում են իր արշավանքին, քանի որ իրենց հետ են քաղաքի նորընտիր ավագանիները՝ իրենց ղեկավարով: Բայց Փաշինյանին զեկուցել են, որ իր կուսակցության հաղթելու հավանականությունը ցածր է, ընտրությունները կարող են ավարտվել իրենց համար խոշոր եւ համապարփակ խայտառակությամբ, եւ եթե քաղաքապետ ընտրվի ընդդիմության ներկայացուցիչը, ապա տեղի է ունենալու ճիշտ հակառակը` քաղաքային նորընտիր իշխանությունները խոչընդոտելու են դեկտեմբերի 1-ին Էջմիածին օտարերկրյա վարձկանների արշավանքին:
Փաշինյանը նոյեմբերի 15-ին՝ Էջմիածնի ընտրությունների լռության օրը Մայր Աթոռը գրավելու օպերացիա նախաձեռնելով, մտադիր է լուծել 2 հարց․ նախ գրավել Մայր Աթոռը, ապա գրավել Էջմիածին քաղաքը․ ընտրություններից մեկ օր առաջ քաղաքում բռնություն եւ ոստիկանական տեռոր կազմակերպելով, ստիպել քաղաքացիներին՝ դուրս չգալ տներից եւ չմասնակցել ընտրություններին: Մի խոսքով, նոյեմբերի 15-ին Փաշինյանն իր հայաստանյան զորքով, էն, որ իր հետ գնում են կեղծ պատարագների, եւ օտարերկրյա վարձկաններով՝ մարտի, նպատակ ունի գրավել հայկական դիմադրության վերջին բաստիոնը եւ վերջնականապես հնազանդեցնել ազգային դիմադրությունը: Գուցե սրա դեմ պայքարի ձեւը նրան սադրանքներ իրականացնելու հնարավորությունից զրկելն է:
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test