Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

«Անկլավների և հարակից հարցերի» մասին 1in.am 1in.am

time
«Անկլավների և հարակից հարցերի» մասին

Միջազգային իրավունքի տեսակետից «անկլավ» է որևէ պետության այն տարածքը, որ ամբողջովին շրջապատված է այլ երկրի տարածքով: Եզրույթը ծագել է ֆրանսերեն «enclave»-ից, դա էլ իր հերթին փոխառություն է լատիներեն «enclavatus»-ից, որ թարգանաբար նշանակվում է «կալանված, պարփակված»: Հայաստանի և Ադրբեջանի միջև «անկլավների փոխանակման» թեման մեզանում քննարկվում է երեք հիմնական դիտանկյունից:

Փորձագետների մի զգալի մասը համարում է, որ «ադրբեջանական գյուղեր» Հայաստանի տարածքում արհեստականորեն են ստեղծվել: Երկրորդ տեսակետն այն է, որ «հայերն Արծվաշեն չեն վերադառնա, իսկ ադրբեջանցիները կգան Տիգրանաշեն և մյուս գյուղեր»: Որքան էլ հիմնավոր լինեն այս մտահոգությունները, պետք է խոստովանել, որ մանավանդ առկա իրավիճակում դրանք քաղաքական չեն և չեն կարող Ադրբեջանի հետ բանակցությունների առարկա լինել: Հայաստանը չի կարող Ադրբեջանին ասել: «Քանի որ իմ քաղաքացիները չեն ուզում վերադառնալ Արծվաշեն, թող քո քաղաքացիներն էլ չվերադառնան Սոֆուլու»:

Անհամեմատ լուրջ է երրորդ մտահոգությունը, որ ձևակերպվում է այնպես, որ «անկլավներն Ադրբեջանի վերահսկողությանն անցնելուց հետո դրանք վերածվելու են Հայաստանի ներսում ադրբեջանական ռազմահենակայանների»: Այս առթիվ, երևի, արժե ուշադրություն դարձնել հայկական կողմի հավաստիացմանը, որ «անկլավների հարցը քննարկվելու է սահմանազատումից հետո»: Ադրբեջանը դեռևս այդ հարցով պաշտոնական տեսակետ չի արտահայտել:

Որքանով հասկացվում է, Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի հաստատումից և փաստաթղթի վավերացումից հետո կողմերը պետք է անցնեն «անկլավների» հարցի քննարկմանը: Հայաստանի գերխնդիրն, ամենայն հավանականությամբ, 2021-2022 թվականներին Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքների սահմանազատմամբ վերադարձն է: Այսինքն, Երևանը պետք է հասնի նրան, որ «անկլավների» հարցը քննարկվի հայ-ադրբեջանական միջպետական սահմանի փոխադարձ իրավական ճանաչումից հետո:

Այդ դեպքում Ադրբեջանի 86,6 և Հայաստանի 29, 743 հազար քկմ. տարածքի ինչ-որ մասեր դե-ֆակտո կմնան փոխադարձաբար Ադրբեջանի և Հայաստանի վերահսկողության տակ՝ որպես անկլավ, և կողմերին կմնա քննարկել երկու տարբերակ. Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը դե-ֆակտո վերականգնվում է «անկլավների» նաև փաստացի վերահսկողությա՞մբ, թե հնարավոր է պայմանավորվել, որ խաղաղության հաստատմամբ Արծվաշենը ճանաչվում է «Բաշքենդ», իսկ «Քյարքին»՝ Տիգրանաշե՞ն:

Տպավորություն է, որ Ադրբեջանը հակված է «անկլավների» նկատմամբ իրաբազորությունն իրացնել փաստացի տիրապետմամբ: Եթե Բաքուն պնդի այդ տարբերակը, ապա հարկ կլինի «անկլավների» մասին առանձին համաձայնություն բանակցել: Ինչպե՞ս է կարգավորվելու, ասենք, Ադրբեջանի հաղորդակցությունը Սոֆուլուի, Հայաստանինն՝ Արծվաշենի հետ, ի՞նչ ռեժիմ է գործելու հաղորդուղիների նկատմամբ, այդ գյուղերում վերահաստատվող բնակչությունն անվտանգության ի՞նչ երաշխիքներ է ունենալու, «անկլավների» տարածքում կողմերի սահմանապահ ուժեր տեղաբաշխվելու՞ են և այլն:

Խնդրի շուրջ սրված հետաքրքրությունը, կարծիքների և տեսակետների բարձր հուզականությունը, որքան անցանկալի, նույնքան էլ հասկանալի և անգամ բնական են: Մենք գործ ունենք մի երկրի հետ, որի անգամ պաշտոնական ներկայացուցիչները շարունակում են Հայաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ ոտնձգություններ գործել: Բաքվի իշխանամերձ շրջանակները նույնիսկ վաշինգտոնյան համաձայնություններից հետո չեն դադարում խոսել սահմանազատումը «1920թ. դեկտեմբերի դրությամբ քարտեզներով անցկացնելու անհրաժեշտության» մասին: Ադրբեջանական բոլոր նարատիվներն, անշուշտ, պետք է փաստարկված հակադարձվեն: Բայց դա միայն իշխանության անելիքը չէ կամ ոչ միայն նրանն է:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test