«Ժողովուրդ» օրաթերթը դիմել էր ՀՀ գլխավոր դատախազին՝ պարզելու գործարար Ռուբեն Թաթուլյանի շուրջ ընթացող իրավական գործընթացների մանրամասները։ Մեր գրությամբ, հիշեցնենք, հետաքրքրվել էինք՝
• ինչ հիմքով և որ քրեական վարույթի շրջանակում է նա ձերբակալվել, • թե արդյոք ներկայումս կալանքի կամ ձերբակալության մեջ է, • ինչ կարգավիճակ ունի վարույթի շրջանակում, • և միջազգային որ կառույցների հետ է համագործակցում ՀՀ գլխավոր դատախազությունը այս գործով։
Գլխավոր դատախազությունից ստացված պաշտոնական պատասխան նամակում, որ ստորագրված է Ա. Խաչատրյանի կողմից, մեր հարցերին տրված են չափազանց սուղ և ընդհանուր ձևակերպումներ։
Նամակում ընդգծվում է, որ ՀՀ օրենսդրությամբ որևէ մարմնի չի վերապահվել կոնկրետ անձի գտնվելու վայրին կամ տեղաշարժին «հետևելու» գործառույթը, այդ թվում՝ գլխավոր դատախազությանը․ այսինքն՝ դատախազությունը, ըստ էության, հրաժարվում է պատասխանել, թե ներկայում Ռուբեն Թաթուլյանը կալանքի կամ ձերբակալության մեջ է, թե ազատության մեջ։
Միևնույն ժամանակ նամակից պարզ է դառնում, որ Գլխավոր դատախազությունը չի մանրամասնում նաև, թե որ քրեական վարույթի շրջանակում է իրականացվել գործարարի ձերբակալությունը և ինչ կարգավիճակ ունի նա տվյալ վարույթում։ Չկան կոնկրետ տվյալներ նաև այն մասին, թե ինչպիսի համագործակցություն կամ փոխգործակցություն կա միջազգային կառույցների հետ՝ Թաթուլյանի գործի համատեքստում․ այդ հարցերի պատասխանները պարզապես շրջանցված են։
Այսպիսով՝ Գլխավոր դատախազության պատասխանից հետո էլ շարունակում են անպատասխան մնալ թե՛ Ռուբեն Թաթուլյանի ձերբակալման հիմքերի, թե՛ նրա ներկայիս իրավական կարգավիճակի, թե՛ միջազգային մակարդակով ընթացող հնարավոր գործընթացների վերաբերյալ մեր հարցերը։
Սոնա Գրիգորյան
Մանրամասները՝ տեսանյութում․
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test