Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Իշխան Խոսրովյանին ՔԿ-ն բաց է թողել hraparak.am hraparak.am

time
Իշխան Խոսրովյանին ՔԿ-ն բաց է թողել

«Անտիֆեյք» լրատվականի աշխատակից Իշխան Խոսրովյանը Քննչական կոմիտեի կողմից չի ձերբակալվել, նրան ՆԳՆ-ն տեղափոխել է ՔԿ, սակայն բաց են թողել։ Այս մասին «Հրապարակ»-ին հայտնեցին ՔԿ-ից։ Մինչ այս Մելիքյանը ֆեյսբուքյան էջում գրել էր, որ գործընկերները չեն կարողանում կապ հաստատել Իշխան Խոսրովյանի հետ. «Քիչ առաջ քաղաքային համարով զանգ ստացա Իշխան Խոսրովյանից։ Նա հայտնեց, որ իրեն ձերբակալել են, գտնվում է Երևանի ոստիկանության քաղաքային վարչությունում։ Նշեց նաև, որ շուտով տեղափոխելու են Երևանի քննչական (Պարույր Սևակ փողոց)»,- նշել էր նա։

Իսկ երեկ ձերբակալված «Անտիֆեյք»-ի լրագրող Դավիթ Ֆիդանյանը դեռեւս ձերբակալվածի կարգավիճակ ունի, նա ձերբակալվել է «Արդարադատությանը խոչընդոտելու» կասկածով։

Ավելի վաղ հայտնել էինք, որ նոյեմբերի 13-ին ձերբակալվել են «Իմնեմնիմի» հաղորդաշարի հեղինակներ Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը։ Ավելի ուշ նրանք երկու ամսով կալանավորվել են։

Նրանց դեմ քրեական վարույթ է նախաձեռնվել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին հայհոյելու և սպառնալու մեղադրանքով։ Նշենք, որ բացի այդ երեկ «Անտիֆեյքի» գրասենյակում խուզարկություններ են իրականացվել, առգրավվել է ամբողջ տեխնիկան։

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test