Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Մոտ 75 մլրդ դրամ է կազմել Yandex Go-ի գործընկեր-պարկերի և նրանց վարորդների եկամուտը 2025 թվականին mamul.am mamul.am

time
 Մոտ 75 մլրդ դրամ է կազմել Yandex Go-ի գործընկեր-պարկերի և նրանց վարորդների եկամուտը 2025 թվականին

Ծառայության տվյալներով՝ 2025 թվականի առաջին ինը ամիսներին Yandex Go-ից ստացված պատվերներից գործընկեր-պարկերի և նրանց վարորդների եկամուտը կազմել է շուրջ 75 մլրդ դրամ կամ գրեթե 200 մլն ԱՄՆ դոլար։ Դա մոտ 20%-ով ավելի է, քան 2024 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշը, տեղեկացնում են Yandex Go-ից։

Նշված գումարը ներառում է Yandex Go ծառայության գործընկեր-պարկերի և նրանց վարորդների կողմից իրականացված ուղևորափոխադրումների դիմաց ստացված եկամուտները՝ հանած ծառայության վարձատրությունը։

Ծառայության գործընկերների տվյալներով՝ 2025 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին Yandex Go-ի վարորդների մեկ ժամվա միջին եկամուտը Հայաստանում աճել է միջինում 6,7%-ով՝ 2024 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ։

2025 թվականի սեպտեմբերի տվյալներով՝ Yandex Go-ում պատվերներ կատարող վարորդի ամսական եկամուտը միջինում երկրի մասշտաբով կազմել է մոտավորապես 390 000 դրամ՝ այն դեպքում, երբ վարորդը գծում է եղել օրական 8 ժամ՝ շաբաթական 5 օր։

Ծառայության տվյալներով՝ 2025 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին Yandex Go ծառայության միջոցով ուղևորափոխադրումներ են իրականացրել մոտ 82 հազար վարորդներ։

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test