Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Թուրք-ադրբեջանական «եղբայրության փորձությունը» 1in.am 1in.am

time
Թուրք-ադրբեջանական «եղբայրության փորձությունը»

Թուրքիայում ավարտվել է ավիաաղետի զոհերի մարմինների դատաբժշկական փորձաքննությունը: Նոյեմբերի 14-ին տեղի կունենա հուղարկավորման արարողություն: Մամուլը հայտնում է, որ երեք զոհ հողին կհանձնվի Անկարայում, մյուսներն՝ իրենց ծննդավայրերում: Նախօրեին Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ եւ ընդգծել, որ օդանավի խորտակման պատճառների բոլոր, այդ թվում և արտաքին ազդեցության վարկածները «դիտարկվում են հավանական» և «եզրակացությունների համար չափազանց վաղ է»:

Նոյեմբերի 14-ին Թուրքիայի ռազմական գերատեսչությունը տարածել է երկրորդ հայտարարությունը, որի տոնայնությունը բավական նյարդային է: «Չկա հնացած ինքնաթիռ, լինում է անտերության մատնված ինքնաթիռ, բայց մեր երկրում տվյալ ինքնաթիռների տեխնիկական սպասարկումն իրականացվում է պարբերաբար: Ներկա դրությամբ աշխարհի ավելի քան յոթանասուն երկրներ ակտիվորեն շահագործում են C 130 ինքնաթիռներ»,- փոխանցում է Turkiye պարբերականը:

Ակնհայտ է, որ Թուրքիան իր միջազգային հեղինակության համար նվաստացուցիչ է համարում ռազմատրանսպորտային «Հերկուլես» օդանավի «հնացածության» և «տեխնիկական անսարքության» մասին տեղեկատվական նարատիվները և հորդորում ժամանակից առաջ չընկնել: Օդանավի «սև արկղերը» հայտնաբերվել են անվնաս վիճակում և տեղափոխվել Անկարա: Դրանց վերծանությունն աղետի պատճառների հետաքննության համար կարեւորագույն նշանակություն ունեն:

Այս ֆոնին նոյեմբերի 14-ին Բաքվի իշխանական minval-politika-ն «Վերջ դավադրապաշտությանը, թուրքական օդանավի հետ ի՞նչ կարող էր պատահել» խորագրով հրապարակում է արել և պնդել, որ «Հերկուլեսը» կործանվել է «կամ մետաղական կոնստրուկցիաների մաշվածության պատճառով ֆյուզելյաժի մասերի բաժանման, կամ տեղափոխվող բեռի ոչ ճիշտ ֆիքսման և դրա հետևանքով տեղաշարժի պատճառով»: Ըստ այդմ, «ուղբեռը կարող էր կտրուկ հարվածել ինքնաթիռի կորպուսին և առաջացնել անկառավարելիության վիճակ»:

Վարկածը՝ վարկած, բայց պարզապես աչք է ծակում այն, որ «դավադրապաշտական տեսությունները» հերքելու համար Բաքվի լրատվամիջոցը որպես ամենհիմնավոր փաստարկ է վկայակոչում այն, որ «աղետից րոպեներ անց» Իլհամ Ալիևը հեռախոսազրույց է ունեցել Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, ցավակցություն հայտնել և «ադրբեջանական կառույցներին հանձնարարել, որ ցուցաբերեն հնարավոր օգնությունը» և իր անունից ամփոփում, «Այնպես որ, մինչ ոմանք ենթադրություններ են անում, Ադրբեջանը գործում է զուսպ, պատասխանատու և եղբայրաբար»:

Այս ձևակերպումն արդեն իսկ հուշում է, որ «Հերկուլեսի» խորտակման առթիվ թուրք-ադրբեջանական «եղբայրությունը փորձության է ենթարկվում»: Այլապես Բաքվի իշխանական լրատվամիջոցն ինչո՞ւ է ընդգծում Ալիև-Էրդողան հեռախոսազրույցը, թուրքական կողմին ցուցաբերած «հնարավոր օգնությունը» և ակնարկում «ենթադրություններ անող ոմանց» մասին: Գրեթե իր երկրի օդային տարածքում թուրքական օդանավի կործանումից հետո Ալիևը կարող էր նաև չզանգե՞լ Էրդողանին:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test