Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

«Աղոթքի նախաճաշի» մասնակիցները կոչ են անում Հայաստանի իշխանություններին ազատ արձակել Հայ Առաքելական եկեղեցու կալանավորված քահանաներին tert.am tert.am

time
«Աղոթքի նախաճաշի» մասնակիցները կոչ են անում Հայաստանի իշխանություններին ազատ արձակել Հայ Առաքելական եկեղեցու կալանավորված քահանաներին

«Աղոթքի նախաճաշի» մասնակիցները կոչ են անում Հայաստանի իշխանություններին ազատ արձակել Հայ Առաքելական եկեղեցու կալանավորված քահանաներին:

ԱՄՆ-ից հայ եպիսկոպոս Դանիել Ֆինդիկյանը հիշեցրել է մասնակիցներին, որ իր երեք հոգևորական եղբայրները բանտում են՝ թվարկելով արքեպիսկոպոսներ Բագրատ Գալստանյանի, Միքայել Աջապահյանի և եպիսկոպոս Մկրտիչ Պռոշյանի անունները։

«Նրանք բոլորը բանտարկված են ՀՀ կառավարության կողմից», X-ում գրել է նա:

Կրոնական ազատության հարցերով ԱՄՆ հանձնաժողովի փոխնախագահ Ասիֆ Մահմուդը նույնպես խոսել է ի օգուտ կալանավորված եպիսկոպոսներին. «Ես խորապես մտահոգված եմ Հայաստանում հոգևորականների ձերբակալության մասին հաղորդագրություններից: Կոչ եմ անում իշխանություններին հարգել պատշաճ ընթացակարգը և ազատ արձակել նրանց»։

Քրիստոնեական համերաշխության միջազգային կազմակերպության ներկայացուցիչ Ջոել Ուելկամպը նախորդ օրը տեսաուղերձ է ձայնագրել Հանրապետության հրապարակից: Նա կոչ է արել թույլտվություն ստանալ այցելելու կալանավորված քահանաներին և նշել. «Մենք ուրախ ենք այստեղ լինել, բայց որոշ հարցեր ունենք»։

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test