Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Գյումրու դեպքերով 26 անձ գտնվում է քրեակատարողականում hraparak.am hraparak.am

time
Գյումրու դեպքերով 26 անձ գտնվում է քրեակատարողականում

Հոկտեմբերի 20֊ին Գյումրիի քաղաքապետարանի վարչական շենքում տեղի ունեցած միջադեպից հետո իրավապահները չսահմանափակվեցին 3 տասնյակից ավելի ձերբակալություններով, նրանք շարունակեցին տներից բերման ենթարկել քաղաքացիներին`նրանց մեղադրելով զանգվածային անկարգություններ հրահրելու, լարված իրավիճակներ, բախումներ առաջացնելու մեջ։

Hraparak.am-ի հետ զրույցում «Հայաստան» խմբակցության ԱԺ պատգամավոր Մհեր Մելքոնյանն ասաց, որ հարցում էր ուղարկել Քննչական կոմիտեի նախագահ Սրթուր Պողոսյանին` տեղեկություն պահանջելով կալանավորված 4 տասնյակից ավելի քաղաքացիների մասին։Քննչական կոմիտեից պատգամավորի գրությանն ի պատասխան` տեղեկացրել են, որ միջադեպի առթիվ ընդհանուր 43 անձ ներգրավվել է որպես մեղադրյալ, որոնցից 26-ը դատարանի որոշմամբ կալանավորված են։ Կալանավորվածների մեծ մասը գտնվում է Արթիկի քրեակատարողական հիմնարկում, մեկ անձ՝ Վարդաշենում։

Քննչական կոմիտեի ղեկավարությունը նշել է, որ գործով իրականացվում են բազմաբնույթ քննչական գործողություններ, և լրացուցիչ տեղեկություններ կհաղորդվեն առաջիկայում։ Հիշեցնենք, որ բոլոր մեղադրյալներն ու կալանավորվածները բերման ենթարկվեցին այն օրը, երբ հավաքվել էին Գյումրու քաղաքապետարանի մոտ՝ քաղաքապետ Վարդան Ղուկասյանին պաշտպանելու նպատակով, որին իրավապահները բիրտ ուժով բերման ենթարկեցին։

Նշենք, որ կալանավորվածների թվում է նաև ավագանու Կոմունիստական կուսակցության անդամ Տիգրան Ավագյանը, որը նոր էր վերցրել մանդատը` մեկ այլ կալանավորված ավագանու անդամի փոխարեն։ Hraparak.am-ի տեղեկություններով, Տիգրան Ավագյանը ևս ստիպված է եղել վայր դնել մանդատը, նրան կփոխարինի ցուցակի հաջորդ համարի ներկայացուցիչը, որպեսզի ավագանու նիստերը չտապալվեն։

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test