Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

«Խաղաղության խաչմերուկ»-ը միս ու արյուն է ստանում, այն մտել է իրագործման փուլ. Փաշինյան armtimes.com armtimes.com

time
«Խաղաղության խաչմերուկ»-ը միս ու արյուն է ստանում, այն մտել է իրագործման փուլ. Փաշինյան

«Հայաստանի կառավարության հեղինակած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը մտել է իրագործման փուլ»:

Այս մասին «Խաղաղության խաչմերուկ. զարգացնելով տարածաշրջանային հաղորդակցությունները և համագործակցությունը» խորագրով միջազգային համաժողովի ընթացքում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այս տարի արդեն մենք կբացենք Հյուսիս-հարավ ճանապարհի Գյումրիից Երևան հատվածը, որը հիմա գործնականում արդեն պատրաստ է, ուղղակի կահավորման աշխատանքներ պետք է արվեն։ Նաև Ագարակ-Քաջարան հատվածն է կառուցվում շատ մեծ տեմպերով: Ներկայում շատ ակտիվ քննարկումներ են ընթանում Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման ուղղությամբ, և նաև առանձնահատուկ կարևորություն ունի Բարգուշատի թունելի կառուցման նախագիծը, որի վերաբերյալ քննարկումներում մենք արդեն մտնում ենք եզրափակիչ փուլ»,- նշել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանն այս համատեքստում կարևոր է համարել Ադրբեջանի տարածքով ռուսական և ղազախական ցորենի ներկրումը Հայաստան:

«Հայաստանի անկախությունից ի վեր առաջին անգամ Ադրբեջանի երկաթուղով բեռներ են մտել Հայաստանի Հանրապետություն Ռուսաստանից և Ղազախստանից, իհարկե, առայժմ Ադրբեջան-Վրաստան-Հայաստան երթուղով»,- նշել է Փաշինյանը՝ հավելելով, որ խորհրդային ժամանակներում Հայաստանն Ադրբեջանի հետ ուղիղ երկաթուղային կապ ունեցել է Տավուշի մարզով և Սյունիքի մարզով:

Վարչապետը վերահաստատել է, որ Հայաստանը պատրաստ է իր տարածքով ապահովել բեռնատար մեքենաների տարանցումը Թուրքիայից Ադրբեջան և հակառակ ուղղությամբ՝ Մարգարայով և Կոռնիձորով:

«Այսօր այս ենթակառուցվածքը պատրաստ է: Մնացած բոլոր հատվածներում նույնպես մեր քաղաքական պատրաստակամությունն առկա է, բայց այնտեղ մենք ներդրումներ ունենք անելու»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test