Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Խաղալիքների բաղադրության մեջ առկա են եղել երեխաների առողջության համար վտանգավոր նյութեր a1plus.am a1plus.am

time
Խաղալիքների բաղադրության մեջ առկա են եղել երեխաների առողջության համար վտանգավոր նյութեր

ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը վերահսկողական միջոցառումներ է իրականացրել «ՍԻԹԻ» ՍՊԸ-ին պատկանող սուպերմարկետներում։

Վերահսկողության արդյունքում պարզվել է, որ ընկերության կողմից՝

- ներմուծված և տեղական շուկայից ձեռք բերված մեծ թվով ապրանքները, ինչպես նաև ծխախոտային արտադրանքներն ու փոխարինիչները վաճառվում են առանց համապատասխանության գնահատման փաստաթղթերի և մակնշման։ շահագործվող որոշ էլեկտրոնային կշեռքներ օգտագործվել են առանց ստուգաչափման։

Իրականացվել է խաղալիքների նմուշառում, որի արդյունքում պարզվել է, որ «Սլայմեր» տեսակի «Արջուկ», «Հրեշ» և «Միաեղջյուր» անվանումներով վաճառվող խաղալիքների բաղադրության մեջ առկա են երեխաների առողջության համար վտանգավոր նյութեր։

Տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանի կողմից տրվել են համապատասխան հանձնարարականներ՝

Ø արտադրանքի իրացման կասեցման,

Ø վաճառքից հետկանչման,

Ø և ոչնչացման վերաբերյալ։

Տեսչական մարմինը հորդորում է բոլոր սպառողներին, ովքեր ձեռք են բերել վերոնշյալ խաղալիքները, կապ հաստատել Տեսչական մարմնի հետ և վերադարձնել դրանք՝ երեխաների առողջության համար հնարավոր վնասներից խուսափելու նպատակով։

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test