Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

«Հրապարակ». Շուրջ 15 տարի դատը շարունակվում է hraparak.am hraparak.am

time
«Հրապարակ». Շուրջ 15 տարի դատը շարունակվում է

1954թ․ Արցախի Ասկերանի շրջանում ծնված Գարիկ Դադայանի դատը ամերիկյան հեռուստասերիալի նման խառը սյուժե ունի եւ սերիալի նման էլ երկար տարիներ ձգվում է։ Գ․ Դադայանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2010թ. մարտի սկզբներին գտնվելով Մոսկվա քաղաքում, Երեւանում գտնվող ՀՀ քաղաքացիներ Հրանտ Օհանյանից եւ Սումբատ Տոնոյանից հեռախոսազանգով ստանալով առաջարկ` Վրաստանում գերհարստացված ուրան ռադիոակտիվ նյութ իրացնելու նպատակով այն հայթայթելու եւ իրենց տրամադրելու վերաբերյալ, գործարքից ակնկալվող շահույթը նյութի իրացումից հետո բաշխելու պայմանով, համաձայնության է եկել վերջիններիս հետ` մտահղացման իրագործմանը մասնակցելու եւ օժանդակելու հարցում եւ «Յունիստրիմ» բանկային փոխանցման համակարգով ստանալով իր կողմից որպես ճանապարհածախս պահանջված եւ Ս․ Տոնոյանի անունից ուղարկված 1000 ԱՄՆ դոլար գումարը, 2010թ. մարտի 10-ին Մոսկվա-Երեւան չվերթով վերադարձել է Երեւան եւ նույն օրը Հ․ Օհանյանին տրամադրել ապօրինի ձեռք բերված` ծխախոտի տուփի մեջ տեղադրված 17 գրամ կշռով գերհարստացված ուրան ռադիոակտիվ նյութ, որից հետո վերջինս Ս․ Տոնոյանի հետ 2010թ. մարտի 11-ին ռադիոակտիվ նյութը ՀՀ մաքսային սահմանով մաքսանենգ ճանապարհով տեղափոխել են Վրաստանի Թբիլիսի քաղաք եւ նույն օրը փորձել իրացնել այն, սակայն հայտնաբերվել են Վրաստանի իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից:

Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում Քրեական օրենսգրքի 38-215-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 233-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքներով դատավարությունում Գ․ Դադայանն իրեն մեղավոր չի ճանաչել։ 2011թ․ մայիսի 25-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանը վճռել է Գ․ Դադայանին մեղավոր ճանաչել առաջադրված հոդվածներով, նրան դատապարտել 7 տարի ժամկետով ազատազրկման, գույքի բռնագրավմամբ։ Դադայանի պաշտպանը դատավճռի դեմ ներկայացրել է վերաքննիչ բողոք: 2011թ. հուլիսի 13-ին Վերաքննիչ քրեական դատարանը որոշել է վերաքննիչ բողոքը մերժել եւ Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի 2011 թ․ մայիսի 25-ի դատավճիռը թողնել օրինական ուժի մեջ: Դադայանի պաշտպանները ներկայացրել են վճռաբեկ բողոք: 2011թ. սեպտեմբերի 17-ին Վճռաբեկ դատարանը որոշել է Գ․ Դադայանի վերաբերյալ Վերաքննիչ քրեական դատարանի 2011 թ․ հուլիսի 13-ի որոշման դեմ Դադայանի պաշտպանների վճռաբեկ բողոքը վերադարձնել։

Տավուշի մարզի դատարանում քննվել է Գ․ Դադայանի վերաբերյալ քրեական գործը, իսկ Հրանտ Օհանյանի եւ Սումբատ Տոնոյանի վերաբերյալ գործը քննվել է Վրաստանում: Գ․ Դադայանը ներպետական դատարանների կողմից իր նկատմամբ թույլ տրված մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ գանգատ է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան: ՄԻԵԴ-ի 2018թ. սեպտեմբերի 6-ի վճռով գանգատը համարվել է ընդունելի։ «Դադայանն ընդդեմ Հայաստանի» գործով Եվրոպական դատարանն արձանագրել է, որ Դադայանի նկատմամբ տեղի է ունեցել «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի եւ 3-րդ կետի «դ» ենթակետի խախտում՝ կապված իր դեմ ցուցմունք տված անձանց՝ Հրանտ Օհանյանին եւ Սումբատ Տոնոյանին հարցաքննելու հնարավորությունից զրկված լինելու հետ: Վճիռը 2018թ. դեկտեմբերի 6-ին մտել է օրինական ուժի մեջ:

Եվրոպական դատարանի վճռի հիման վրա սույն գործով ներկայացվել է վճռաբեկ բողոք՝ նոր հանգամանքի հիմքով դատական ակտերը վերանայելու վերաբերյալ: Վճռաբեկ դատարանի քրեական պալատը 2019թ. սեպտեմբերի 18-ին որոշել է Գ․ Դադայանի վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի 2011 թ․ սեպտեմբերի 17-ի որոշումը նոր հանգամանքի հիմքով վերանայել: Վերանայման արդյունքում Գ․ Դադայանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 38-215 հոդվածի 2-րդ մասով եւ 233 հոդվածի 1-ին մասով Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի 2011 թ․ մայիսի 25-ի դատավճիռը եւ այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2011 թվականի հուլիսի 13-ի որոշումը բեկանվել է, ու գործն ուղարկվել Տավուշի մարզի առաջին ատյանի դատարան` նոր քննության։ 2019 թ․ նոյեմբերի 22-ին քրեական գործն ընդունվել է Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի վարույթ, որոշում է կայացվել դատական քննություն նշանակելու մասին: Եվրադատարանի վճռով Հայաստանի կառավարությունը Գարիկ Դադայանին վճարել է 2400 եվրո բարոյական փոխհատուցում, 1000 եվրո՝ դատական եւ այլ ծախսերի համար։ Այս բազմաչարչար գործով Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում նոյեմբերի 25-ին դատական նիստ է նշանակված։

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test