Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Երկաթուղու դեպքում վստահաբար կարելի է ասել՝ որտեղով է անցնելու այն և ինչու է վերականգնվելու այդտեղ. վարչապետ armtimes.com armtimes.com

time
Երկաթուղու դեպքում վստահաբար կարելի է ասել՝ որտեղով է անցնելու այն և ինչու է վերականգնվելու այդտեղ. վարչապետ

«Երկաթուղու պարագայում, երբ խոսում ենք երթուղիների մասին, վստահաբար կարելի է ասել, թե որտեղով է անցնելու երկաթուղին. դա մեր հարավային երկաթուղին է, որը Խորհրդային Միության ժամանակ գոյություն է ունեցել պայմանական Նռնաձոր-Կարճևան հատվածներում, որը «Խաղաղության խաչմերուկ» նախագծում նշված է»:

Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է «Խաղաղության խաչմերուկ. զարգացնելով տարածաշրջանային հաղորդակցությունները» համաժողովի ժամանակ իր խոսքում:

Նա նշել է, որ ակնհայտորեն երկաթուղին լինելու է այդտեղ, կառուցվելու է, վերականգնվելու է այդտեղ:

«Ինչո՞ւ ակնհայտորեն, որովհետև այլ տեղ գործնականում հնարավոր չէ երկաթուղի ունենալ, կամ եթե նույնիսկ պատկերացնենք, որ գործնականում հնարավոր է, ապա տասնյակ անգամներով թանկ կլինի այդ երկաթուղին:

Բայց կա նաև ուրիշ հանգամանք, որ նրանք, ովքեր տեղում եղել են, գիտեն, որ ռելիեֆային առումով տարածքը նույնիսկ երկաթուղու համար բավականին սահմանափակ է, հնարավոր չէ բոլոր ենթակառուցվածքները և նախագծերն իրականացնել այս տեղում, հետևաբար դա, իհարկե, տեխնիկատնտեսական հետազոտության խնդիր է:

Օրինակ՝ գազամուղները, նավթամուղները, էլեկտրահաղորդման գծերը կարող են իրականացվել այլ երթուղիներով, որոնք հենց տեխնիկատնտեսական և ինժեներական առումով առավել արդյունավետ և նպաստավոր կլինեն: Այլ տեղեր ասելով՝ նկատի ունեմ ՀՀ-ի ցանկացած այլ տարածքով:

Սա մի կարևոր նրբություն է, որի մասին ուզում էի անպայման ընդգծել»,- ասել է նա:

Փաշինյանն անդրադարձել է նաև այն թեմային, թե ՀՀ-ի որևէ ինստիտուտ ՀՀ Սահմանադրությամբ և օրենսդրությամբ գործառութային որևէ սահմանափակում ունենալո՞ւ է այդ տարածքների վերաբերյալ:

«Հստակ, աներկբա, միանշանակ, տարընթերցման տեղիք չտվող պատասխան եմ ուզում տալ՝ ո՛չ»,-եզրափակել է վարչապետը:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test