freenews.am
Civic.am-ը գրում է.
Նախկին նախագահների՝ երկրորդի և երրորդի իրար հաջորդող հարցազրույցներում ՀՀ գործող իշխանությանն ուղղված մեղադրանքները՝ ԼՂ խնդրով «բանակցությունները տապալելու» և 44-օրյա պատերազմը «սադրելու» վերաբերյալ, մեզ հիշեցրին հայտնի դիպվածը՝ Ալիևի «կիրթ և կառուցողական» լինելու մասին։ Հիշեցնենք՝ 2019-ին Դուշանբեում ԱՊՀ պետությունների և կառավարությունների ղեկավարների գագաթնաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահի հետ թռուցիկ զրույցից ստացած տպավորությունների մասին խոսելով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել էր՝ «նորմալ զրուցել ենք, քաղաքակիրթ զրույց է եղել, և կրթված մարդու տպավորություն թողեց»։ Նախկին ռեժիմի ներկայացուցիչներն ու նրանց սպասարկող քարոզչամեքենան Փաշինյանի՝ հարևան երկրի ղեկավարին տված «կիրթ» բնորոշմանը, նկատենք, ևս մեկը հավելեց՝ «կառուցողական», վարչապետին մեղադրելով ՀՀ նախկին նախագահների մասին կոշտ արտահայտվելու, նրանց հետապնդելու, իսկ այ թշնամի երկրի «անկիրթ, ապակառուցողական, հայատյաց», մի խոսքով՝ տմարդի նախագահի մասին դրվատալից արտահայտվելու, իմա՝ պետական դավաճանությանը համազոր կեցվածք որդեգրելու մեջ։
Հիմա, փաստորեն, 44-օրյա պատերազմի ելքից հետո նախկին նախագահների ու նրանց սատելիտների քարոզչական խոսույթը գլխիվայր շուռ է եկել, ինչի հետևանքով Ալիևն ու Փաշինյանը «կիրթ ու կառուցողական» լինելու իրենց «տեղերով», այսպես ասած, «փոխվել են»՝ ապակառուցողականն այժմ Փաշինյանն է, որը, ըստ նախկին ռեժիմի ագիտպրոպի, ձախողել է բանակցային գործընթացը, այն մտցրել է փակուղի, իսկ կառուցողականը, ստացվում է, Ալիևն է, որը ստիպված է եղել գնալ հարցը պատերազմի միջոցով լուծելուն, քանի որ ապակառուցողական Փաշինյանը նրան այլ ելք չի թողել։ Սա, ինչպես կասեր դասականը, խենթանոց է, ազգային ողբերգություն, որը սպառնում է նաև մեր երկրի ազգային անվտանգությանը։
Ի դեպ, օրերս հրապարակվեց Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հարցազրույցը, որում վերջինս թվարկել է մինչքառասունչորսօրյա պատերազմը հայկական կողմի «սադրանքների» մասին՝ վկայակոչելով ճիշտ նույն փաստարկները, ինչը ՀՀ նախկին ռեժիմի պարագլուխներն են վկայակոչում։ Այն նույն պարագլուխները, որոնք ժամանակին, երբ իրենք էին երկրի ղեկին ու ԼՂ խնդրով թիվ մեկ բանակցողը, բանակցությունների ձախողման, խնդրի լուծման տորպեդահարման «թիվ մեկ» մեղավոր էին կարգում Ադրբեջանին։
Ադրբեջանական նարատիվների, այսպես ասած, «բայրամովյան ինտերպրետացիայի» գլխավոր նպատակն ակնհայտորեն մեկն է՝ միջազգային ատյաններում ամրապնդել ու կարծրացնել իր փաստարկները՝ արդարացնելու պատերազմ սկսելու իր որոշումը, մեղքը բարդելով ՀՀ-ի բանակցային «դեստրուկտիվ վարքագծի» վրա, միաժամանակ սնուցելով ՀՀ եռացող՝ 44-օրյա պատերազմի սանձազերծման թեմայով բանավեճը՝ փորձելով ամրապնդել ընդդիմադիր դաշտի կողմից գեներացվող «սաղ Նիկոլն ա մեղավոր» համոզմունքը։ Միջանկյալ արձանագրենք՝ ՀՀ-ի դեմ տարիներ շարունակ մղվող հիբրիդային պատերազմում Ադրբեջանը, ցավ ի սիրտ, շոշափելի, տեսանելի, անգամ լսելի հաջողությունների հասել է, ինչի մասին վկայում է ՀՀ նախկին նախագահների փաստարկների նույնականությունը ադրբեջանական նարատիվների հետ։ Ավելին ասենք՝ այն բոլոր մեղադրանքները, որոնք ժամանակին ՀՀ նախկին իշխանությունները՝ որպես թիվ մեկ բանակցողներ, հնչեցրել են Ալիևի հասցեին, Բայրամովն իր վերոհիշյալ հարցազրույցում վերաձևակերպել է ու հասցեագրել ՀՀ իշխանությանը՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի։
Փաստենք՝ ՀՀ նախկին նախագահներն ու Ադրբեջանի նախագահը՝ ի դեմս տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների, այսօր նույն խրամատում են, նույն ավյունով ու ինտենսիվությամբ են պայքարում Հայաստան պետության տեղեկատվական անվտանգության և անվտանգային մյուս ինստիտուտների դեմ։
Ավելին՝ սկզբնաղբյուրում
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test