Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

«Թրամփի ուղու» վերաբերյալ 2 սցենար կա` 49 կամ 99 տարի. Նիկոլ Փաշինյան sputnik sputnik

time
«Թրամփի ուղու» վերաբերյալ 2 սցենար կա` 49 կամ 99 տարի. Նիկոլ Փաշինյան
ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի – Sputnik. Հայաստանն ու ԱՄՆ համատեղ իրավաբանական անձ ստեղծելու գործընթաց են սկսել։ Այսօր տարածաշրջանային համագործակցության թեմայով համաժողովի ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը`անդրադառնալով «Թրամփի ուղի» նախագծին։
«Կլինի TRIPP ընկերություն կամ գործընկերություն. անվան վերջնականացումն ընթացքի մեջ է։ Կլինի տնօրենների խորհուրդը, որը կղեկավարի ընկերությունը, տնօրենների խորհրդում ներկայացված կլինեն ՀՀ–ն և Միացյալ Նահանգները, տնօրենների խորհրդում ներկայացվածությունը կախված կլինի մասնաբաժնից։ Սակայն կարևոր է արձանագրել, որ ռազմավարական նշանակության հարցերի վերաբերյալ Հայաստանը կունենա վճռական ձայնի իրավունք»,– ասաց նա։
Փաշինյանի խոսքով` «Թրափի ուղի» ծրագիրը մի քանի փուլ է ունենալու՝ երկաթուղիներ, խողովակաշարեր, որի մեջ կարող են լինել նավթամուղներ և գազամուղներ։ Ըստ վարչապետի` Հայաստանն ԱՄՆ-ի հետ «Թրամփի ուղու» վերաբերյալ քննարկում է հողի կառուցապատման իրավունքի երկու սցենար՝ 49 կամ 99 տարով։
«Պայմանները կապված են ներդրման և եկամտաբերության հետ։ Ներդրողը պետք է ունենա իր ներդրումներից եկամտաբերություն ստանալու երաշխիքներ։ Եթե մենք ասենք 5 տարով ենք տալու այդ հողը , ապա ոչ մեկ ներդրում չի անի, որովհետև անիրատեսական է 5 տարում այդքան ներդրած գումարը հետ ստանալ»,– նշեց ՀՀ վարչապետը։
Նա ընդգծեց, որ այս քննարկումներում քաղաքական բաղադրիչ չի տեսնում. դրանք բնույթով զուտ ֆինանսական և տնտեսական են։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան:
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 11-ին հայտարարեց, որ ՀՀ–ն ոչ թե 99 տարով հողը վարձակալության է տալիս ամերիկյան կողմին, այլ տալիս է կառուցապատման իրավունք։

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test