Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Ահազանգ՝ շարունակվող խաբեության մասին․ քաղաքացին դիմում է ՄԻՊ-ին,Դատախազին, Արդարադատության նախարարին armlur.am armlur.am

time
Ահազանգ՝ շարունակվող խաբեության մասին․ քաղաքացին դիմում է ՄԻՊ-ին,Դատախազին, Արդարադատության նախարարին

ArmLur.am-ին կրկին ահազանգում է Մ․ Խ․-ն։ Նա, ինչպես նախօրոք էինք հայտնել, խարդախության ու խաբեության զոհ էր դարձել։ Իր իրավունքները պաշտպանելու համար նա դիմել էր գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին, որից հետո հարուցվեց քրեական վարույթ, որը տևեց մոտ 6-7 ամիս։

«Քննիչի հետ կապ հաստատեցի, ասաց, որ հետախուզում է հայտարարված, բայց չեն ներկայացել։ «Ժողովուրդ» օրաթերթի միջոցով խնդիրը բարձրացնելուց հետո ինձ հետ կապ են հաստատում «EuroJob.consulting» ընկերությունից, վերցնում իմ հաշվեհամարը, խոստանում, որ գումարը կփոխանցեն։ Տվեցի իմ հաշվեհամարը, բայց փոխանցումը միայն 80 հազարի չափով արեցին, իսկ մյուս 420 հազարը առ այս պահ չեն փոխանցել։ Ասում են՝ երբ կլինի՝ կտանք, ում ուզում եք դիմեք»,- ասաց Մ․ Խ․-ն։

Ինչպես մեզ ահազանգած քաղաքացին է հայտնում՝ քննիչը պարբերաբար ընկերության աշխատակիցներին կանչում էր հարցաքննության․ երբեմն ներկայանում էին, երբեմն՝ ոչ։ Գործը կարճվեց նոյեմբերի 10-ին, բայց պատժվողներ չեղան։

«Գործը ձգվեց մինչև 2025 թվականի նոյեմբերի 10-ը։ Հինգ հոգի տուժող ճանաչվեց, բայց պատժվողներ չեղան։ Մենք հնարավորություն չունենք փաստաբան վարձելու, ամեն մեկս 3 անչափահաս երեխաների տեր մարդիկ ենք ու ծանր պայմաններից ելնելով էինք ուզում գնալ դրսում աշխատելու։ Ինչո՞ւ պիտի նրանք մեզանից գումար վերցնեն, վայելեն մեր ազնիվ քրտինքով վաստակած օրվա հացի գումարը, իսկ մենք չկարողանանք արդարություն վերականգնել։ Ինչպե՞ս են իրենք այսքանից հետո շարունակում աշխատել, ո՞ւմ թույլտվությամբ։ Մեզանից բացի էլի կան մարդիկ, որոնք խաբվել են, միայն 5 հոգիս չենք, շատ կան»,- ասում է մեզ ահազանգած քաղաքացին։

Քաղաքացին հայտնում է, որ ընկերությունում երկու հոգի են աշխատում՝ Նարե Հարությունյանը և Շուշան Կարապետյանը։ Ինքն այդ երկուսի հետ է կեղծ պայմանագիր կնքել, ուրիշ մարդու չի տեսել գրասենյակում։

«Խնդրում եմ բոլոր իրավապահ համակարգի աշխատողներին, Արդարադատության նախարարին, գլխավոր դատախազին, ՄԻՊ-ին, կանգնե՛ք մեր կողքին։ Խոսքը 1000, 2000, 10 000 դրամի մասին չէ, այլ մեզ համար մեծ գումարների մասին, որով մենք կարող ենք ընտանիք պահել»,- խնդրանքով դիմեց Մ․ Խ․-ն։

Քաղաքացին նաև խնդրեց հրապարակել Նարե Հարությունյանի և Շուշան Կարապետյանների նկարները, որպեսզի հետագայում այլ քաղաքացիներ չխաբվեն։

Հիշեցնենք, որ ամիսներ առաջ ArmLur.am-ը գրել էր․

«28.02.2024 թ․ դիմել եմ EuroJob.consulting ընկերությանը, որը գտնվում է Սայաթ-Նովա 40 հասցేում, աշխատանքի նպատակով։ Պայմանագիր կնքեցի նրանց հետ, ըստ որի փաթեթի արժեքը 590 000 դրամ է։ Վճարումները կատարվում էին փուլ առ փուլ․ ես վճարեցի 540 000 դրամ։ Ըստ պայմանագրի՝ եթե դեսպանը մերժում է, իրենք պահում են միայն 120 000 դրամ, իսկ մնացած գումարը պետք է հետ վերադարձնեն ինձ։ Իսկ եթե դեսպանը ընդուներ, պետք է մնացած գումարը վճարեի ես։ Դեսպանը ինձ մերժեց այն պատճառով, որ այդ ընկերությունը կեղծ թուղթ էր տվել, որ մտնեմ դեսպանատուն՝ իբր աշխատանքային հրավեր է։ Իմ հետ կային ևս 4 հոգի, որոնց հետ նույն ձևով են վարվել։ Այդ ընկերությունը մինչև մեզ նույնպես մարդկանց խաբել է ու անընդհատ խնդիրներ ունեցել օրենքի հետ, բայց էլի շարունակել է նույն ձևով խաբել մարդկանց։ Այդ ընկերությունը հիմա ևս շարունակում է իր կեղտոտ գործը՝ մարդկանց խաբելով։ Ես դիմել եմ գլխավոր դատախազին 02.05.2025 թ-ին։ Գլխավոր դատախազը գործին նշանակել է Նորք-Մարաշ վարչական շրջանի քննիչ Ն․ Սարգսյանին։ Մինչև օրս այդ մարդկանց որևէ տույժի չեն ենթարկել մեր գումարը հետ վերադարձնելու համար»։

ArmLur.am-ը փորձեց զրուցել EuroJob ընկերության հիմնադիր Նարե Հարությունյանի հետ, սակայն մեր զանգերին նա չպատասխանեց։

Նանիկ Աղասյան

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test