ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Խաղաղության խաչմերուկ. զարգացնելով տարածաշրջանային հաղորդակցությունները և համագործակցությունը» խորագրով համաժողովին հայտարարել է, որ TRIPP-ի համար կստեղծվի Հայաստան-ԱՄՆ համատեղ հիմնադրված ընկերություն, որտեղ ռազմավարական նշանակության հարցերում ՀՀ-ն կունենա վճռական ձայնի իրավունք:
Նա նշել է, որ TRIPP-ը տնտեսական ծրագիր է. «Մարդիկ սովորաբար ներդրում անում են՝ այդ գումարը և գումարած որոշակի տրամաբանական տոկոս շահույթ ստանալու համար»։ Ըստ վարչապետի՝ «Առանձնահատկությունն այն է, որ կառուցապատման իրավունքի ժամկետի ավարտից հետո հողի վրա գտնվող գույքը դառնում է ՀՀ սեփականությունը։ Իսկ հողը միշտ է ՀՀ սեփականությունը»։
Նա շեշտել է, որ այժմ քննարկվում է հողի վարձակալության երկու սցենար՝ 99 տարվա և 49 տարվա սցենարը։
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test