PanARMENIAN.Net - Դատարանը բավարարել է քննիչի ներկայացրած միջնորդությունը և 2 ամսվա կալանքի որոշում կայացրել «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի նկատմամբ, հայտնում է Factor.am-ը։
Նոյեմբերի 13-ի վաղ առավոտյան դիմակավորված անձինք մուտք են գործել Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի բնակարաններ։ Բնակարաններում անցկացված խուզարկություններից հետո Սաղաթելյանն ու Սամսոնյանը ձերբակալվել են։
Գործը, որի շրջանակներում քննչական գործողություններ են իրականացվում, հարուցված է խուլիգանության հոդվածով: Ըստ նախնական տեղեկությունների՝ վարույթի նախաձեռնման առիթը Վազգեն Սաղաթելյանի ֆեյսբուքյան գրառումներից մեկն է, որում վիրավորական արտահայտություններ են հնչեցվել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին: Ապա Սամսոնյանն ու Սաղաթելյանը թեման շարունակել են նաև փոդքասթի շրջանակներում:
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test