Armlur.am-ը կրկին Բրյուսովի անվան պետական համալսարանի աշխատակազմից բաց նամակ է ստացել։
«Բրյուսովի անվան պետական համալսարանը վերջին տարիներին վերածվել է ոչ թե գիտելիքի, այլ գործազրկություն և նվաստացում «արտադրող» կառույցի, որտեղ իշխանությունը բռնազավթած Գյուրջինյանական կլանը վարել է իսկական բռնապետական քաղաքականություն։
Հարյուրից ավելի աշխատակիցներ՝ բազմամյա փորձով, հեղինակությամբ ու նվիրումով, ապօրինաբար հեռացվել են աշխատանքից։ Այդ «մաքրման» հիմնական գործիքը եղել է պրոռեկտոր Գևորգ Հակոբյանը՝ Գյուրջինյանի ամենահավատարիմ «վիշիբալան»։ Նա իր աշխատասենյակում հերթով կանչում էր մարդկանց՝ սկզբում «համոզելով», հետո բացահայտ սպառնալով, խաբեությամբ ու շանտաժ անելով։
Նրա «մեթոդները» պարզ էին․«Կամ կհեռանաս քո կամքով՝ քո դիմումի համաձայն, կամ կհեռացնենք այնպես, որ Հայաստանում այլևս աշխատանք չգտնես»։ Նրանք, ովքեր դեռ չեն ենթարկվում այդ սադրանքներին, ենթարկվում են աշխատանքային հետապնդման՝ իրենց վերադասների կողմից։
Այսօր Բրյուսովի համալսարանում վաղուց չեն իշխում գիտելիքն ու բարոյական արժեքները։ Դրանք փոխարինվել են վախի, ստորացումների և կամակատարների իշխանությամբ։
Ազատվածների մեծ մասը ներառված էր Գյուրջինյանի անձնական «սև ցուցակում», որտեղ ընդգրկվել էին բոլորը, ովքեր ինչ-որ պահի համարձակվել էին ունենալ սեփական կարծիք կամ պարզապես չծափահարել նրա «անմահ ղեկավարությանը»։Մնացածը հայտնվել էին նրա դստեր՝ Աշխեն Գյուրջինյանի «սև ցուցակում», որտեղ որոշումները հաճախ կայացվում էին անձնական հակակրանքով կամ քմահաճությամբ։ Ոմանց ճակատագիրը որոշել էր Դոնարա Ղազարյանը, իսկ մյուսների գործը ավարտել էր նույն Գևորգ Հակոբյանը՝ իր իշխանական քմծիծաղով։
Այո, այսօր այդ մարդկանց մեծ մասը գտել է նոր աշխատանք, շատերը՝ նույնիսկ ավելի արժանապատիվ ու լավ վարձատրվող։ Բայց վիրավորանքն ու ցավը մնացել են բոլորի սրտերում։ Չի մոռացվում այն ստորությունը, երբ ուսումնական հաստատությունը, որը պիտի դաստիարակի պարկեշտություն, արժեքների ճիշտ համակարգ ու մասնագիտական գիտելիք ու փորձ փոխանցի ուսանողներին, վերածվում է անձնական վրեժխնդրության և պաշտոնական քմահաճությունների բեմահարթակի։
Եվ այսօր հարցն ուղղված է ԿԳՄՍ նախարարին ու վերահսկողության մարմիններին՝մի՞թե այս ամենը պետք է մնա անպատիժ։Մի՞թե Բրյուսովի համալսարանը պետք է շարունակի կառավարվել վախով ու լռությամբ, իսկ մեղավորները՝ պաշտոնների ետևում թաքնված, շարունակեն խեղդել արժանապատիվ մարդկանց»։
Նշենք, որ այս բաց նամակների հետ կապված Armlur.am-ը դիմում է ռեկտոր Դավիթ Գյուրջինյանին, սակայն վերջինս կտրականապես հրաժարվում է մեր հարցերին պատասխանել։
Սոնա Գրիգորյան
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test