Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Միքայել սրբազանի պաշտպանները վերաքննիչ բողոք են ներկայացրել panarmenian.net panarmenian.net

time
Միքայել սրբազանի պաշտպանները վերաքննիչ բողոք են ներկայացրել

PanARMENIAN.Net - Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի պաշտպանները վերաքննիչ բողոք են ներկայացրել առաջին ատյանի դատարանի որոշման դեմ՝ պահանջելով այն վերանայել և հոգևորականին ճանաչել անմեղ, հայտնում է Factor.am-ը։

«Գերաշնորհ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի պաշտպանների կողմից այսօր՝ 13.11.2025 թվականին, ներկայացվել է վերաքննիչ բողոք Առաջին ատյանի դատարանի դատավոր Արմինե Մելիքսեթյանի 03.10.2025թ. դատավճռի դեմ (դատավճիռը պաշտպանները ստացել են 15.10.2025թ.): Պաշտպանները խնդրել են ամբողջությամբ բեկանել դատավճիռը և կայացնել նոր դատական ակտ՝ ճանաչել և հռչակել Գերաշնորհ Միքայել (Գևորգ) Արտաշեսի Աջապահյանի անմեղությունը»,- ասված է հաղորդագրությունում։

Քննչական կոմիտեն 2025 թվականի հունիսի 17-ին քրեական գործ է հարուցել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի՝ 2024 թվականին տված հարցազրույցի կապակցությամբ։ Մինչ այդ՝ հունիս ամսից սկսած, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակային քննադատություն է ուղղել եկեղեցականների հասցեին։ Հունիսի 26-ին որոշում է կայացվել հարուցել հանրային քրեական հետապնդում Աջապահյանի նկատմամբ։

Հունիսի 27-ին իրավապահ մարմինները այցելել են Շիրակի թեմի առաջնորդարան՝ խուզարկություն կատարելու նպատակով, այնուհետև ուղևորվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ հոգևորականին ձերբակալելու։ Սակայն այդ ժամանակ երկար ժամանակ չի հաջողվել նրան վերցնել կալանքի, քանի որ Մայր աթոռում հավաքված քաղաքացիները դրան դիմադրել են։ Վերջինս ի վերջո դուրս է եկել Մայր աթոռից, նախ մասնակցել է երթի, ապա մեքենայով ներկայացել Քննչական կոմիտե, որտեղ նրան առաջադրվել է մեղադրանք՝ «իշխանությունը զավթելու կոչեր հնչեցնելու» վերաբերյալ, և ներկայացվել է կալանավորման միջնորդություն։

Երևանի դատարանի դատավոր Մասիս Մելքոնյանը որոշում է կայացրել երկու ամսով կալանավորել Աջապահյանին։ Մինչ կալանքի ժամկետի ավարտը, գործն ուղարկվել է դատարան՝ ըստ էության քննելու։ Դատավոր Արմինե Մելիքսեթյանը՝ գործի քննությունը իրականացնելով գրեթե ամենօրյա նիստերով, աննախադեպ կարճ ժամանակում ավարտին է հասցրել գործընթացը և վճիռ կայացրել՝ երկու տարվա ազատազրկման ձևով։

Դատարանը մեղավոր է ճանաչել Աջապահյանին՝ նշանակելով 2 տարվա ազատազրկում։ Հանրային մեղադրողները միջնորդել են 2.5 տարվա պատժաչափ, իսկ դատախազությունը, իր հերթին, վերաքննիչ բողոք է ներկայացրել՝ պահանջելով խստացնել պատիժը։

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test