Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

ԶԼՄ հարգելի գործընկերներ, պատրաստվեք՝ հերթը ձերն է. դուք հանդգնել եք ընդդիմությունից առավել ակտիվ ու հիմնավոր քննադատել Նիկոլի իշխանությանը, բացահայտել նրանց ստերն ու կեղծիքը. Հրանտ Մելիք-Շահնազարյան tert.am tert.am

time
ԶԼՄ հարգելի գործընկերներ, պատրաստվեք՝ հերթը ձերն է. դուք հանդգնել եք ընդդիմությունից առավել ակտիվ ու հիմնավոր քննադատել Նիկոլի իշխանությանը, բացահայտել նրանց ստերն ու կեղծիքը. Հրանտ Մելիք-Շահնազարյան

Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի կալանքն այս իշխանությունների կանխատեսելիության հերթական ցուցադրությունն էր։ Պարզ ու հասկանալի էր, որ այլևս չեն դիմանում այն բացահայտումներին ու մերկացումներին, որոնք ամեն օր հորդում են Antifake-ի եթերից։ Այո, խնդիրը հենց այդ քննադատությունն էր և ոչ թե հայհոյանքը, որի հետ իշխանական հասցեատերերը՝ իրենց լեզվով ասած «լրիվ OK են». այդքան պատիվ չունեն, որ նեղվեն։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

«Աջափնյակի դատարանի դիմաց երեկ առիթ ունեցա արդեն ասելու, որ վստահության մակարդակի լուրջ մտահոգություն ունեի, որ Նարեկին ու Վազգենին մինչ Նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցը կկալանավորեն։ Չարեցին։ Կարծում եմ պատճառը նույնն է՝ այս իշխանությունների ապաշնորհ կառավարումը։ Ամեն ինչ տապալում են՝ նույնիսկ այն, ինչն իշխանությանը թվում է, թե իր շահից է բխում։ Դրա համար էլ երեկ փորձում էին «ուղղել սխալը» ու մասկի-շոու էին նկարում՝ դիմակներով, ոլորած ձեռքերով և այլն…

Բայց ի՞նչ տվեց դա նիկոլներին։ Վերջին «զենքերն» օգտագործելով փորձում են ուժ ու կարողություն ցույց տալ։ Իրականում, սակայն, բացահայտում են իրենց վախերն ու թուլությունը։ Մնում է՝ հակառակ կողմը ճիշտ հասկանա նիկոլների՝ հանրությանը ակամայից ուղղվող ուղերձը։ Եթե հասկացանք, կլինի հաղթանակ։ Ոչ, ուրեմն վաղը մեկ այլ ընկերոջ կալանքի հարցով մեկ այլ դատարանի բակում կհավաքվենք։ Հետո մեր մյուս ընկերները կգան մեր դատին։ Ու այդպես շարունակ, մինչ 2026թ. հունիսի 7, երբ Նիկոլը սկսի հավաքել Ադրբեջանի, Թուրքիայի, Եվրոպայի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի և այլ երկրների իր գործընկերներից ստացված շնորհավորանքներն ու բարձր գնահատականները։

Ամեն ինչ շատ պարզ է ու կանխատեսելի։

Ի դեպ, զանգվածային լրատվամիջոցների հարգելի գործընկերներ, պատրաստվեք՝ հերթը ձերն է։ Դուք հանդգնել եք ընդդիմությունից առավել ակտիվ ու հիմնավոր քննադատել Նիկոլի իշխանությանը, բացահայտել նրանց ստերն ու կեղծիքը։ Հայտնվել եք առաջնագծում։ Ժողովրդավարության բաստիոնում դա աններելի մեղք է։ Վստահ եմ՝ համապատասխան ցուցակներն արդեն ուղարկվել են համապատասխան վայրեր։ Նորից եմ կրկնում՝ չափազանց կանխատեսելի են քպ-ական նիկոլները…»,-գրել է նա:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test