Հունիսին ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի փոխտնօրեն Խաչիկ Աբաջյանը մեզ տեղեկացրել էր, որ իրեն ազատել են աշխատանքից՝ առանց հիմնավորումների։ Նման ծանուցում ստացել էր նաեւ Կենտրոնի ամբողջ աշխատակազմը:
«Այն, ինչ գրված է այս խայտառակ, անգրագետ ծանուցման մեջ, որեւէ կապ չունի իրավականության եւ աշխատանքային իրավունքի հետ։ 2 օր առաջ մարդուն տեղեկացնել, որ նա աշխատանքից ազատված է, կարող էր անել միայն ԵՊՀ այսօրվա ադմինիստրացիան։ Ընդ որում՝ նշված որեւէ հոդված կամ դատարանի որոշում չի ենթադրում այն, ինչ անհաջող կերպով փորձել են «հիմնավորել» այս ծանուցման մեջ։ Առաջիկայում հանգամանորեն անդրադառնալու եմ այս գործընթացին՝ բացելով բոլոր փակագծերը։ Պարոն Հովհաննիսյան, ամաչում եմ, որ Դուք ԵՊՀ ռեկտորն եք (դեռ)։ «Ես կապ չունեմ, ինձ ստիպում են» խոսքերը ոչ միայն չեն թոթափում Ձեր պատասխանատվությունը, այլեւ խորացնում են իմ ամոթի զգացումը։
Դեռ ամռանը, «Հրապարակի» հետ զրույցում Խաչիկ Աբաջյանն անդրադարձել էր տեղի ունեցածին. «Ծանուցում ենք ստացել, որ երկու օրից այլեւս աշխատանքի չենք: Նույնիսկ տրամաբանություն չկա Աշխատանքային օրենսգրքի այն հոդվածներում, որոնց հղում են արել: Հոդվածները նշում են, որ պետք է առնվազն երկու ամիս շուտ աշխատակիցներին ծանուցել այդ մասին: Ինչ-որ դատարանի վճռից մեջբերումներ են անում, բացարձակ անհասկանալի, իբրեւ այդ որոշումը ստացել են մայիսին: Առնվազն անհասկանալի է, թե ինչու մայիսից չէին ծանուցել, որ մի ամբողջ թիմ պետք է աշխատանքից զրկվի»:
«Դատալեքս» դատական, տեղեկատվական հարթակից տեղեկացանք, որ այս առիթով Երեւանի պետական համալսարանի դեմ շուրջ տասը աշխատակից դատական հայց է ներկայացրել՝ պահանջելով անվավեր ճանաչել աշխատանքային հարաբերությունները դադարեցնելու մասին ԵՊՀ ռեկտորի 10.07.2025 թվականի թիվ 128/53-Ա հրամանը, իրենց վերականգնել նախկին աշխատանքում եւ պատասխանողից հօգուտ իրենց բռնագանձել միջին աշխատավարձը՝ հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար: Հայցադիմումը դատարան է մուտքագրվել 15.08.2025 թվականին, դատավորի աշխատակազմին է հանձնվել 20.08.2025 թվականին:
Խաչիկ Աբաջյանը «Հրապարակի» հետ զրույցում երեկ նշեց, որ դատական հայցերը ներկայացվել են առանձին-առանձին. «Դատական նիստեր են տեղի ունեցել, առաջիկայում հենց իմ դատական նիստն է տեղի ունենալու: Բոլոր տասը աշխատակիցները դատական հայցեր են ներկայացրել` առանձին են քննվում բոլոր գործերը: Այս որոշումը պետք է անվավեր ճանաչվի, քանի որ կատարվել է օրենքի խախտմամբ: Կան գործեր, որ դատաքննության փուլն ավարտվել է, գործերը տարբեր ընթացքների մեջ են գտնվում, առաջիկա օրերին, երբ տեղի ունենա իմ դատական նիստը, ավելի հստակ մանրամասներ կհայտնեմ, սակայն հույս ունենք, որ որոշումը դատարանն անվավեր է ճանաչելու»:
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test