Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Ուղեղների լվացում hraparak.am hraparak.am

time
Ուղեղների լվացում

Տարրական տրամաբանությունն ասում է, որ դժգոհելու, քննադատելու եւ անգամ հայհոյելու լիքը առիթներ ունի ժողովուրդը: Այն, ինչ կատարվել է այս 7 տարվա ընթացքում, այն բոլոր աղետները, որ եղել են այս իշխանությունների ժամանակ, ամենամեծ ցանկության դեպքում անգամ չեն կարող չվերագրվել ՔՊ-ին ու նրա առաջնորդին, ուստի դեռ շատ զուսպ ու մեղմ ժողովուրդ ունենք մենք, որ այս ամենը հանդուրժում է եւ դեռ 2021-ին էլ վերընտրեց սրանց: Բայց իշխանությունը դժգոհ է: Դժգոհ է, որ իրեն առաջվա պես չեն սիրում, որ ոմանք իրեն քննադատում են եւ անգամ համարձակվում հայհոյել, եւ գործի է դնում ռեպրեսիվ մեթոդներով դժգոհության, բողոքի ձայները լռեցնելու գործիքակազմը: 30 տարվա ընթացքում մենք ամեն ինչ տեսել ենք` ե՛ւ քաղաքական հետապնդումներ, ե՛ւ ազատ խոսքի նկատմամբ ոտնձգություններ, ե՛ւ անարդար դատավճիռներ, բայց որ իշխանությանը քննադատած անձի տուն ուղարկեն դիմակավորված «Ալֆա»-ին եւ լրագրողներին նվաստացնելով տեղափոխեն մեկուսարան, փորձելով կալանքի սանկցիա տալ ու դատել, անկեղծորեն չենք հիշում: Առավել ուշագրավ է, որ այս ամենը կատարվում է մասնագիտությամբ լրագրող, նախկին խմբագիր Նիկոլ Փաշինյանի հրահանգով: Գուցե խոսքի նկատմամբ հարգանքն ու խոսքն արժեւորելու հանգամա՞նքն է պատճառը, որ Փաշինյանը նոր մշակույթ ներմուծեց մեր կյանք` խոսքի համար կալանավորելու եւ դատելու մշակույթը: Նախկին իշխանությունները ո՛չ այդքան կարեւորում էին խոսքը, ո՛չ խոսքի համար մարդ էին բռնում, ո՛չ էլ այսքան շատ խոսում էին, ինչքան այս իշխանությունները, որոնք մեծից փոքր, 24 ժամ շարունակ լայվ են մտնում, ելույթներ ունենում, գրառումներ անում, համաժողովներ ու քննարկումներ կազմակերպում` մարդկանց ուղեղները լվանալով եւ իրենց չարաբաստիկ գործողություններն ար­դարաց­նելով:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test