Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

«Հրապարակ»․ Դեսպանները փորձում են իրենց «փայը» ստանալ ՀՀ իշխանություններից hraparak.am hraparak.am

time
«Հրապարակ»․ Դեսպանները փորձում են իրենց «փայը» ստանալ ՀՀ իշխանություններից

Հայաստանում հավատար­մագրված ԵՄ անդամ պետությունների մի քանի տասնյակ դեսպաններ օրեր առաջ հանդիպումներ ունեցան իշխանության ներկայացուցիչների հետ` ԱԺ նախագահ, փոխնախագահ, ԱԽ քարտուղար, Նիկոլ Փաշինյան։ Պաշտոնապես կցկտուր տեղեկություններ հաղորդեցին այդ հանդիպումներից, գրեթե բոլոր հաղորդագրություններում նույն տեքստն էր՝ քննարկել են Հայաստան-ԵՄ հարաբերությունների ընթացիկ օրակարգը, արձանագրված առաջընթացը եւ հետագա համագործակցության հեռանկարները, Վաշինգտոնում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունները, նույնիսկ՝ Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացը։ Իշխանական կուլիսներում խոսում են, որ դեսպանները համապետական ընտրությունների նախաշեմին փորձում են իրենց «փայը» ստանալ ՀՀ իշխանություններից՝ դրա դիմաց խոստանալով, որ նախընտրական ճնշումների եւ ընտրակեղծիքների վրա աչք կփակեն եւ կարձանագրեն ժողովրդավարական ընտրությունների փաստը։ Պահանջը հետեւյալն է. Հայաստանը պետք է ԵՄ-ին անդամակցելու հայտը պաշտոնապես ձեւակերպի: Իշխանականները չեն բացառում, որ տարեսկզբին այդ հայտը կներկայացվի: Հիշեցնենք, որ չնայած ամիսներ առաջ ԱԺ-ն ընդունել է ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին հայտարարության նախագիծ, սակայն դրանից հետո սայլը տեղից չի շարժվել, գործնականում ոչ մի քայլ չի արվել։ Ի դեպ, հենց այս կոնտեքստում էլ խոստացել են, որ եթե Հայաստանը հրաժարվի ռուսական ցորենից, իրենք ուկրաինականը կապահովեն։ Բացի այդ, ԵՄ-ն պահանջում է նաեւ իր ներգրավվածությունը Թրամփի ուղուն, որի դիմաց քաղաքական, ֆինանսական ու փորձագիտական օգնություն կցուցաբերի Փաշինյանի ռեժիմի վերարտադրությանը։

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test