Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Ալիևը «ստվերո՞ւմ» է հայ-ադրբեջանական կարգավորումը 1in.am 1in.am

time
Ալիևը «ստվերո՞ւմ» է հայ-ադրբեջանական կարգավորումը

Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հովանավորությամբ գործող «Ատլաս» քաղաքագիտական վերլուծությունների կենտրոնի տնօրեն Էլխան Շահինօղլուն ուշադրություն է հրավիրել այն իրողության վրա, որ թուրքական «Հերկուլես» ռազմատրանսպորտային ինքնաթիռը վրաց-ադրբեջանական սահմանին խորտակվել է Թուրքիայի խորհրդարանի «Ազգայնական շարժում» խմբակցության նիստում համանուն կուսակցության առաջնորդ Դևլեթե Բահչելիի «նախազգուշացնող ելույթից կարճ ժամանակ անց»: Ըստ ադրբեջանցի քաղաքագետի, Բահչելին ասել է, որ Թուրքիայի և Ադրբեջանի միջև ռազմավարական գործընկերության խորացմամբ «անհանգստացած ուժեր կան, որ ձգտում են թուրքական աշխարհի հիմք հանդիսացող երկու երկրների հարաբերությունների վրա ստվեր նետել»:

Նույն համատեքստում Շահինօղլուն հիշեցրել է նաև Ադրբեջանի պետական հեռուստաընկերությանը հարցազրույցում արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի դիտարկումը, որ «հայ-ադրբեջանական կարգավորմանը խոչընդոտող ուժեր կան»: Նա կարծում է, որ Բահչելին և Բայրամովը նկատի չունեն Միացյալ Նահանգներին և Ռուսաստանին, ոչ էլ՝ Չինաստանին: Շահինօղլուն մեջբերել է Բահչելիի այն միտքը, որ Թուրքիան «պետք է Ռուսաստանի և Չինաստանի հետ եռակողմ խորհրդատվություններ նախաձեռնի»:

Ադրբեջանցի քաղաքագետն ի վերջո խոստովանում է, որ թուրք-ադրբեջանական համագործակցությունը և հայ-ադրբեջանական կարգավորումը «ստվերել ձգտող ուժերն անվանելու պարտավորությունը պետք է կատարեն փորձագետները» և մասնավորեցնում, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և համագործակցության հաստատման դեպքում Հարավային Կովկասում «նվազում է Ռուսաստանի և Իրանի ազդեցությունը»:

Նա կարծում է, որ առկա իրավիճակում ոչ Ռուսաստանը, ոչ էլ Իրանը «չեն կարող բացահայտ հակադրվել Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև ԱՄՆ նախագահի մասնակցությամբ ձեռք բերված պայմանավորվածություններին, բայց երկու երկրներում էլ կան շովինիստական ուժեր, որ ձգտում են խոչընդոտել Հարավային Կովկասում Միացյալ Նահանգների, Թուրքիայի և Եվրամիության ազդեցության հաստատմանը»:

Անցած երկու օրերին ադրբեջանական մամուլը թուրքական ռազմատրանսպորտային օդանավի աղետի պատճառների մասին տասնյակ հրապարակումներում հիմնականում այն տեսակետն է զարգացրել, որ «հայտնաբերված բեկորների վրա արտաքին ազդեցության հետքեր չեն բացահայտվել», ուստի կործանումը «կարող է լինել մեղական կոնտրուկցիաների մաշվածության և ֆյուզելյաժի մասնատման հետևանք»: Նոյեմբերի 13-ին Թուրքիայի պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հայտարարել է, որ «քննության են առնվում աղետի բոլոր հնարավոր, այդ թվում նաև՝ արտաքին ազդեցության, վարկածները»:

«Ատլաս» քաղաքագիտական վերլուծությունների կենտրոնի տնօրենի նոր մեկնաբանությունը, որով նա փաստացի թուրքական օդանավի կործանման պատճառների շարքում չի բացառում «թուրք-ադրբեջանական ռազմավարական գործընկերությամբ և հայ-թուրքական կարգավորմամբ անհանգստացած շովինիստական ուժերի միջամտությունը», անկասկած համաձայնեցված է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հետ:

Այս դեպքում ծագում է երկու հարց, իսկ որքանո՞վ է Իլհամ Ալիևը շահագրգռված Թուրքիայի հետ ռազմավարական գործընկերության հետագա խորացմամբ, եթե Էրդողանը «հաղթանակի զորահանդեսին» ելույթում Ադրբեջանն անվանել է «մեր հայրենիքի մաս»: Այդ հեռանկարում Ալիևին որքանո՞վ է ձեռնտու հայ-ադրբեջանական կարգավորումը, եթե վաշինգտոնյան համաձայնությունների իրացմամբ ինքը չի ճանաչվում «Հարավային Կովկասի առաջնորդ»: Արդյոք Ալիևն ինքը չի՞ ձգտում «ստվերել» Հայաստանի հետ խաղաղության հաստատման և Հարավային Կովկասի իրավահավասար ինտեգրացիայի գործընթացը:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test