mediamax.am
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում The Jerusalem Post-ում հրապարակված Իսրայելում Ադրբեջանի դեսպան Մուխտար Մամեդովի Azerbaijan won’t forget how Israel stood by its side հոդվածի թարգմանությունը (կրճատումներով) ։Նոյեմբերի 8-ին Ադրբեջանում նշվող Հաղթանակի օրը ավելին է, քան պարզապես ազգային տոն։ Այն հպարտության, բարոյական պարտքի եւ պատմական հիշողության օր է։ Դա այն օրն է, որին Ադրբեջանի յուրաքանչյուր քաղաքացի սպասել էր երեք տասնամյակ։Այդ օրվան հասնելու ճանապարհն երկար եւ դժվար էր։ Շատ տարիներ Ադրբեջանը գրեթե մենակ էր՝ միջազգային հանրության նվազագույն աջակցությամբ, որը խուսափում էր հստակ դիրքորոշում ընդունելուց կամ իրական ճնշում գործադրելուց Հայաստանի վրա՝ իր զորքերը գրավյալ տարածքներից դուրս բերելու համար։ Հակամարտության լուծմանը նպաստելու համար մշակված միջազգային մեխանիզմները չկարողացան իրական փոփոխություններ ապահովել, փոխարենը ծառայում էին ստատուս քվոյի պահպանմանը՝ մի իրավիճակի, որն Ադրբեջանն այլեւս հանդուրժել չէր կարող։Մենք սպասում էինք, որ միջազգային հանրությունը ճնշում կգործադրի Հայաստանի վրա՝ իր զորքերը գրավյալ տարածքներից դուրս բերելու համար։ Երբ պարզ դարձավ, որ դիվանագիտական ջանքերն ապարդյուն են, Ադրբեջանը ստիպված եղավ ինքնուրույն գործել՝ իր հողերն ազատագրելու համար։Սակայն մենք հասկանում էինք, որ չենք կարող հասնել մեր նպատակներին՝ թույլ լինելով։ Այսօրվա Ադրբեջանը արմատապես տարբերվում է 1990-ականների սկզբի Ադրբեջանից։ Խորհրդային Միության փլուզումից հետո երկիրը հսկայական դժվարությունների բախվեց։ Այնուամենայնիվ, վճռական ղեկավարության եւ հետեւողական քաղաքականության շնորհիվ Ադրբեջանին հաջողվեց կառուցել ժամանակակից բանակ, կայուն պետական ինստիտուտներ եւ դինամիկ տնտեսություն։ Պետությունը ներդրումներ կատարեց միջազգային գործընկերությունների զարգացման մեջ՝ դասեր քաղելով ուժեղ պետությունների, այդ թվում՝ Իսրայելի փորձից։
Հաղթանակից հինգ տարի անց մենք կարող ենք տեսնել արդյունքները՝ փաստացի խաղաղություն, Ադրբեջանի կողմից Հայաստան ապրանքների տարանցման սահմանափակումների վերացում եւ Բաքվից դեպի Երեւան առաջին ուղիղ չվերթ՝ սրանք բոլորը կարգավորման իրական խորհրդանիշներ են։2020 թվականի պատերազմից հետո Ադրբեջանի կողմից առաջ քաշված խաղաղության նախաձեռնությունը գագաթնակետին հասավ Վաշինգտոնի գագաթնաժողովում։ Այս նախաձեռնությունն ապացուցում է, որ խաղաղությանը հասնել հնարավոր է միայն հզորության միջոցով եւ առանց փոխզիջումների ազգային արժանապատվության հարցերում։ Այս դժվարին տարիներին մեր կողքին էին մի քանի մտերիմ ընկերներ եւ գործընկերներ։ Իսրայելը նրանցից մեկն էր, եւ Ադրբեջանը դա երբեք չի մոռանա։ Միջազգային գործընկերների ճանաչման շնորհիվ Ադրբեջանը դառնում է կարեւոր դերակատար տարածաշրջանային եւ համաշխարհային ասպարեզում, ինչպես նաեւ կամուրջ՝ համագործակցության, խաղաղության եւ տարածաշրջանային զարգացման համար։ Այսօր, դեպի ապագա նայելով, Ադրբեջանը ձգտում է ոչ միայն պահպանել իր նվաճումները, այլեւ պատասխանատու կերպով օգտագործել իր յուրահատուկ տարածաշրջանային դիրքը միջազգային ասպարեզում, այդ թվում՝ Մերձավոր Արեւելքում, խաղաղությունն ու բարգավաճումը խթանելու համար։Թարգմանությունը՝ Մարթա ՍեմյոնովայիԱյս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test