«Իմնեմնիմի» հաղորդաշարի համահեղինակ Նարեկ Սամսոնյանը 2 ամսով կալանավորվեց։Այս մասին հայտնեց նրա փաստաբան Ռուբեն Մելիքյանը։ Նրա խոսքով դատավոր Մասիս Մելքոնյանը Սամսոնյանին երկու ամսով ուղարկեց Արմավիրի բանտ։
Հիշեցնենք՝ «Իմնեմնիմի» հաղորդաշարի համահեղինակներ Նարեկ Սամսոնյանին ու Վազգեն Սաղաթելյանին մեղադրանք է առաջադրվել խուլիգանության հոդվածով:
Այսօր վաղ առավոտյան դիմակավորված ուժայինները Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի տներն էին մտել, նրանց ձերբակալել, ապա փոդքասթը վարողներին մեղադրանք էր առաջադրվել «տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներ օգտագործելով՝ խուլիգանություն կատարելու համար»։
Պատճառը «Իմնեմնիմի» փոդքասթի նոյեմբերի 10-ի թողարկումն է, որտեղ Նարեկ Սամսոնյանը և Վազգեն Սաղաթելյանն անդրադարձել են Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին: Ալեն Սիմոնյանը հաղորդում էր տվել իրավապահներին Վազգեն Սաղաթելյանի ու Նարեկ Սամսոնյանի դեմ։
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test