«Նիկոլի իրական դեմքն այն է, ինչ այս երկու օրը կատարվում է ԱԺ-ում: Անգամ իր ներկայացրած բյուջեի քննարկմանը իր զեկուցողները, համազեկուցողները, հարակից զեկուցողները, հանձնաժողովի նախագահները չկային: Այսօր նույնիսկ իր ֆրակցիան բանի տեղ չի դրել իրեն ու Նիկոլի համար քվորում չի ապահովել:
Նիկոլը կառավարվում է արտաքին տերերով, որոնք այստեղ իրեն կարգել են իշխանության՝ Հայաստանում պետական հեղաշրջում իրականացնելով: Հիմա էլ շարունակում են արդարադատության համակարգում իրենց գերիշխանությունը, գործադիրի որոշումների նկատմամբ գերիշխանությունը եւ այլն… Նիկոլի դեմքը այսօր իր ուսապարկերի անհարգալից վերաբերմունքն է իր նկատմամբ»,- Ավան-Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը:
Դատարանը Մասիս Մելքոնյանի նախագահությամբ՝ քննում է «Իմնեմնիմի» փոդքասթի հեղինակ Նարեկ Սամսոնյանին կալանավորելու միջնորդությունը:
«Դուք մատնիչների մի ամբողջություն եք, սուտ մատնություն գրողների, մարդկանց վրա կեղծ ցուցմունքներ տվողների եւ կեղծ քրեական գործեր կարողների խմբակ եք»,-դիմելով իշխանություններին՝ ասաց պատգամավորը:
Տեսանյութն՝ ամբողջությամբ.
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test