Ավան-Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի բակում ի թիվս այլոց նաեւ ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հենրիխ Դանիելյանն էր:
Դատարանը Մասիս Մելքոնյանի նախագահությամբ քննում է «Իմնեմնիմի» փոդքասթի հեղինակ Նարեկ Սամսոնյանին կալանավորելու միջնորդությունը:
«Այսօրվա Հայաստանում ըստ Ալեն Սիմոնյանի եւ ՔՊ-ականների՝ ընդդիմադիրների չսպանվելը մեծ հերոսությո՞ւն է: Իսկ Մանվել Գրիգորյանը, եւ այլ մարդիկ, որոնք բանտում մահացել ե՞ն, սրբազանները, որ հիվանդություններով պահվում են բանտում եւ տասնյակ այլ քաղաքացիներ, որոնք անհամատեղելի հիվանդություններ ունեն կալանքի հետ: Այս իշխանությունները բանտարկում են մարդկանց, որոնք ընդդիմադիր հայացքներ ունեն»,-լրագրողների հետ զրույցում ասաց Հենրիխ Դանիելյանը:
Նա նշեց, որ իշխանության լեգիտիմ փոփոխության միակ հնարավորությունը իմպիչմենտն է, թեեւ իրենց վարչապետի թեկնածուն եւս բանտարկված է
Տեսանյութն՝ ամբողջությամբ.
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test