Այսօր դատական նիստի ավարտին իր ելույթում Բագրատ Սրբազանը բացահայտումներ կատարեց. «Գուցե ես հիմա նախաքննական գաղտնիք եմ բացում, բայց պիտի ասեմ` ի՞նձ ինչ` գաղտնիք է, թե չէ: Հարգարժան դատավո′ր, ձեզ շրջանցել են, ինձ ու Լիդիա Մանթաշյանին կանչել են Քննչական կոմիտե, որ ծածկադմփոց անեն խայտառակ հայտարարությունը: Այն տեսքտը, որի վրա գրված է, թե իմ ձեռքով է գրված, ոչ իմ ձեռքով է գրված, ոչ էլ ես գիտեմ, թե որտեղից է եկել: Ես ողջամիտ կասկած ունեմ, որ իրենք են սարքել և դրել մեր պահարաններում կամ մեկ այլ տեղ: Այդ թուղթը կարդալուց հետո, եթե իրոք ես գրած լինեի, ինձ պետք էր ոչ թե կալանավայր ուղարկել, այլ հոգեբուժարան, որ ինձ հետևեն, որ ես այդ արարքները չգործեմ: Միայն մեկ տվյալ կասեմ` էդ թղթում գրված է, որ ես պլանավորում եմ 150-200 հազար հոգի գերեվարել Ադրբեջանից, Նախիջևանից և Արցախից: Ես պլանավորում եմ 40-50 կմ խորանալ Թուրքիայի տարածք և 24 ժամ անդադար ռմբակոծել: Հիմա սա հոգեկան խանգարում ուենցած մարդու գրվածք չէ՞, ես մի բառ չեմ չափազանցնում: Եվ ձեր ՔԿ ղեկավարն ասում է` իմ ձեռքով գրված ահաբեկչական պլանավորում: Դե բե′ր, փաստի′, առանց ձեռագրաբանական փորձաքննության ինչպե՞ս եք մարդկանց դատում, վերագրում արարք, որը նա չի կատարել»: Նա նաև կրկին հիշեցրեց, որ ուխտել է` ուր էլ լինի, «քանի դեռ սրանք իշխանություն են, իր պայքարը չի դադարելու: «Խղճում եմ այն մարդկանց, ովքեր մտել են սրա տակ»,- անկեղծացավ Սրբազանը:
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test