Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ շարունակվում է ոչ միայն ճանապարհների հիմնանորոգումը, այլև նորերի կառուցումը. գյուղացիներն էլ ասում էին. «Երջանկահիշատակ Կարեն Սերոբիչի պաշտոնավարումից հետո նման ճանապարհաշինության բում չէինք տեսել». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ shamshyan.com shamshyan.com

time
Վերջին տարիներին ՀՀ կառավարությունը հսկայածավալ աշխատանքներ է իրականացրել և շարունակում է իրականացնել ճանապարհաշինարարության ոլորտում։ ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը և այդ նախարարության հաշվեկշռում գործող «Ճանապարհային հիմնադրամ» ընկերությունը հետևողական տանում են կառավարության, մասնավորապես՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարականների կատարումը, ինչի արդյունքում ոչ միայն հիմնանորոգվում են այնպիսի ճանապարհներ, որտեղ ասֆալտապատում իրականացվել է սովետական տարիներին, այլ նաև հիմնովին կառուցվում են նոր ճանապարհներ։Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, արդեն տևական ժամանակ է՝ կառավարության ֆինանսավորմամբ «AAB Construction» ընկերությունը սկսել է Արագածոտնի մարզում հերթական հսկայածավալ ճանապարհաշինական աշխատանքները։ Արդեն անզեն աչքով տեսանելի է, թե ինչպիսի աշխատանքներ են իրականացվում Կոշ, Ավան և Լեռնարոտ բնակավայրերն իրար կապող՝ մոտ 10-15 կիլոմետրանոց ճանապարհահատվածում։Ոչ միայն քանդվել ու հեռացվել են արդեն դարն ապրած ու ինչպես գյուղացիներն էին նշում՝ մեռած ասֆալտը, այլ բավականին հատվածներում, այդ թվում՝ ոլորապտույտ հատվածներում, կատարվել են ճանապարհի լայնացման աշխատանքներ։ Որոշ տեղերում եթե սովետական տարիներին ճանապարհի լայնքը եղել է 3-4 մետր, ապա հիմա կան գոտիներ, որ 7-9 մետր է դարձել, կան գոտիներ էլ՝ 12-15 մետր։Նոյեմբերի 12-ին ֆոտոլրագրողի հետ զրույցում գյուղացիներն ասում էին. «Էս մեր ճանապարհները վերջին անգամ ասֆալտապատվել են սովետական տարիներին՝ 74-75 թվերին, ու էդքան որ դիմացել է, էդ հաստատ կոմունիստների կատարած որակյալ աշխատանքի արդյունքում էր։ Երջանկահիշատակ Կարեն Սերոբիչի ժամանակներին արած ասֆալտ էր, բայց մոտ 50 տարի անցել է, դե էդքան էլ չէր դիմանա, ու հիմա վարչապետի հանձնարարականով, կառավարության ֆինանսավորմամբ ականատեսն ենք լինում, թե ինչպես են մեր ճանապարհները ոչ թե հիմնանորոգվում, այլ կարելի է ասել զրոյից կառուցվում։ Արդար քրտինքով հաց վաստակող գյուղացիներին ի՞նչ է պետք՝ անվտանգ ու որակյալ ճանապարհ, ոռոգման ջուր ու մի քիչ էլ սրտացավություն։ Հիմա ճանապարհները ձեր աչքով եք տեսնում, թե ինչ ընտիր ու որակյալ են անում, առաջ երկու ավտո եթե իրար հանդիպում էին, պարտադիր մեկը պիտի «աբոչինա» անցներ, իսկ հիմա երկու բեռնատարները առանց «աբոչինա» անցնելու անվտանգ կերթևեկեն։ Ամենակարևորն է նաև, որ եզրերին տեղադրվել ու մի մասում էլ տեղադրվելու են երկաթբետոնե ջրահեռացման խողովակներ, իսկ հետո էլ երկաթե արգելապատնեշներ են դրվելու»։Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մինչև տարեվերջ ճանապարհաշինարարները խոստացել են, որ մի քանի կիլոմետրանոց ճանապարհը ամբողջությամբ կասֆալտապատվի, կտեղադրվեն երկաթե պաշտպանիչ արգելապատնեշները, իսկ հետո համապատասխան ընկերությունը ճանապարհը կկահավորի ճանապարհային երթևեկությունը կարգավորող ցուցանակներով։Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նշված ճանապարհի աշխատանքներին տեղում ծանոթանալու նպատակով մի քանի անգամ անակնկալ այցելել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, ով նաև նկատած թերությունների համար հանձնարարականներ է տվել ընկերությանը և այն կարճ ժամանակում վերացվել է։Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test